loading...

воскресенье, 15 апреля 2018 г.

Երեխայի զարգացումը հինգերորդ ամսում/ erexai zargacume 5 amsum

: Baby Life |

Ֆիզիկական զարգացումը
Երեխայի աճի տեմպերը այս ամսում մի փոքր զիջում  են նախորդ ամիսներին: Այս ընթացում երեխան հավաքում է մոտավորապես 750-800 գ քաշ և 2-2,5 սմ հասակ:  Թոքերի ծավալը 2 անգամ գերազանցում է նորածնային շրջանի չափերից, իսկ ենթաստամոքսային գեղձը` 1,5 անգամ: Լյարդն այս փուլում ավելանում է 40-50 գրամով: Ակնհայտ են երեխայի մարսողական համակարգի հաջողությունները: Այժմ երեխան կարողանում է ամբողջ գիշեր քնել և  միայն առավոտյան պահանջել մորը իրեն կերակրել: 

Չափանիշները




Հասակը՝ 
60.25-61.30  սմ
Քաշը՝
6.075-6.265  կգ
Գլխի շրջագիծը՝
40-41 սմ
Կրծքավանդակի չափը՝
38-39 սմ



Երեխայի շարժողական հմտությունները
Փոքրիկը նպատակաուղղված ձգվում է դեպի խաղալիքները և վերցնում դրանք: Կատարելագործվում է փորից մեջքի վրա շրջվելու ունակությունը: Երեխան ունակ է գլուխը պտտել այն կողմ, որտեղից նա ձայն է լսում:  Այժմ նրա հետ կարելի պահմտոցի խաղալ` թաքցնելով դեմքը ինչ ոչ շորի կամ առարկայի ետևում: Այսպիսի խաղերը երեխային մեծ  ուրախություն են պարգևում և նպաստում են նրա շարժողական ունակությունների զարգացմանը:
Եթե ձեր ընտանիքում  կան  այլ երեխաներ, ապա անպայման ներգրավեք նրանց փոքրիկի մասին հոգ տանելու և նրան զբաղացնելու գործընթացին: Այն թույլ կտա նաև ազատվել ուշադրության պակաս զգացող ավագ երեխայի խանդից:

Մի քանի խոսք երեխայի կերակրման մասին
Այն  դեպքում, երբ մայրը կերակրում է երեխային կրծքի կաթով, ապա հարկավոր է այն իրականացնել օրական 6 անգամ, իսկ արհեստական կամ խառը կերակրման  ժամանակ  5 անգամ`  4 ժամ հաճախականությամբ:
Այս ժամանակահատվածում երեխայի կերակրման հետ կապված տարբեր տեսակետներ կան: Մենք կքննարկենք դրանցից ամենատարածվածը: Երեխային 4,5 ամսեկանում, մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո, կարելի է տալ արդեն մրգերով և հատապտուղներով պատրաստված խյուս: Այն պետք է սկսել տալ օրական կես գդալից՝ կաթից կամ կաթնային խառնուրդից հետո:
Սննդային ալերգիայի հակված երեխաններին խորհուրդ չի տրվում տալ գազարի հյութ, իսկ խնձորը ավելի լավ կլինի ընտել կանաչ կամ դեղին գույնի: Նարնջի, մանդարինի, դեղձի և խաղողի հյութերը, անկախ ալերգիայից, պետք է բացառել:

Երեխայի հոգեբանական զարգացումը
Այս ժամանակաշրջանում փոքրիկը դեռևս չի վախենում օտար մարդկանցից: Նա միևնույն ուրախությամբ է արձագանքում, այն բոլոր մարդկանց, որոնք փորձում են կոնտակտի մեջ մտնել նրա հետ` փորձելով արտահանել այնպիսի հնչյուններ, ինչպիսիք են ` ի, է և այլն:


loading...

Օգտակար խորհուրդներ