loading...

четверг, 29 марта 2018 г.

Հղիության նախանշանները/ hxiutyan naxanshanner

: Ruzanna Mkhitaryan |

Հղիության նախանշանները
Հղիության հնարավոր առկայությունը առաջին հերթին կարող է վկայել դաշտանի բացակայությունը: Այնուամենայնիվ, անգամ դրանից առաջ կինը կարող է նկատել, որ իր օրգանիզմի հետ ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել:
Հիմանկանում առանձնացվում են հղիության հետևյալ նախանշանները`
·       Թուլություն և քնկոտություն . Դուք կարող եք նկատել, որ ամբողջ օրը ցանկանում եք քնել, եթե անգամ բավականաչափ քնել եք և հոգնում եք ավելի շուտ, քան սովորաբար:
·       Առավոտյան սրտխառնոց.   Որոշ կանանց մոտ հղիության վաղ շրջանում կարող է սրտխառնոց նկատվել:
·       Համային նախասիրությունների փոփոխություն. Դուք շատ հանկարծակի կարող եք աղի ձմերուկ ցանկանալ, կամ այնպիսի մի բան, ինչը Դուք երբեք չեք կերել:
·       Կրծքի մեծացում. Եթե պտուկները սկսում են մգվել հղիության վերջին շրջանում, ապա կուրծքը սկսում է փոխել իր չափերը դեռևս վաղ շրջանում:
·       Հոտառության փոփոխություն.  Դուք կարող եք հանկարծակի նկատել այնպիսի հոտեր, որոնց վրա առաջ այնքան էլ ուշադրություն չեք դարձրել: 
·       Հեշտոցային արտադրություն. Աննշան արյունային արտադրությունը կարող է վկայել էմբրիոնի` արգանդում հաստատվելու մասին: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի:
·       Ջերմություն և գլխացավ. Աննշան ջերմության բարձրացումը  և գլխացավը նույնպես կարող են վկայել հղիության առկայության մասին:
·       Մեջքի և փորի ստորին հատվածի ցավեր. Հղիության ժամանակ արյան հոսքը դեպի արգանդ մեծանում է, ինչը և կարող է ազդել Ձեր ինքնազգացողության վրա:
·       Հաճախակի միզարձակություն

Անշուշտ, սա  դեռ չի նշանակում, որ այս բոլոր նախանշանները ի հայտ են գալիս բոլոր հղի կանանց մոտ: Պետք է հիշել, որ յուրաքանչյուր հղիություն ինքնատիպ է: 
loading...

Օգտակար խորհուրդներ