loading...

суббота, 24 марта 2018 г.

Երեխայի զարգացումը չորրորդ ամսում/ erexai zargacume 4 amsum

: Baby Life |

Ֆիզիկական զարգացումը

Երեխայի օրգան-համակարգերի բուռն զարգացումը ինտենսիվորեն շարունակվում է: Նա այս ամսում հավաքում է մոտավորապես 800գ քաշ և   3 սմ հասակ:
Երեխայի շնչառական համակարգի զարգացումը կարելի է գնահատել հետևյալ կերպ: Երեք ամսեկան երեխան 2 անգամ ավելի հաճախ է շնչում քան նորածինը:
Մարսողական համակարգը իր անատոմիական և ֆունկցիոնալ զարգացմամբ հետ չի  մնում: Ստամոքսի լորձաթաղանթի մակերեսը այս ժամանակահատվածում եռապատկվում է:
Այն, թե ինչպես են զարգանում երեխայի գլխուղեղի տարբեր վերլուծական և կարգավորող կենտրոնների բջիջները, անմիջականորեն կապված է երեխայի սնուցման հետ: Հարկ է նշել, որ կրծքով կերակրումը մեծ նշանակություն ունի երեխայի նյարդային կենտրոնների հաջող զարգացման համար:

Չափանիշները




Հասակը՝ 
60.25-61.30  սմ
Քաշը՝
6.075-6.265  կգ
Գլխի շրջագիծը՝
40-41 սմ
Կրծքավանդակի չափը՝
38-39 սմ


Շատ մանկաբույժներ կարծում են, որ մայրական կաթը այն ամենն է, ինչ հարկավոր է այս տարիքի երեխայի լիարժեք աճն ու զարգացումը ապահովելու համար: Այլ կերպ ասած, երեխան այս տարիքում մրգերի, բանջարեղենների կամ այլ կերակուրների կարիք չունի: Միակ բանը, որ կարելի է ավելացնել մայրական կաթին դա վիտամին D-ն է, որը կանխարգելում է երեխայի մոտ ռախիտի առաջացմանը: Այդ իսկ պատճառով այս վիտամինը խորհուրդ է տրվում շատ մանկաբույժների կողմից որպես ամենօրյա սննդակարգի հավելում:

Այս ժամանակահատվածում փոքրիկը սկսում է խաղալ սեփական ձեռքերի հետ, որոնց շարժն ավելի ազատ և նպատակաուղղված է դառնում: Փոքիկը կարողանում է առարկաները դեմքին մոտեցնել, ձգվել դեպի խաղալիքները, ծափ տալ:
Կյանքի 3-րդ ամսում արդեն  կարելի է երեխայի օրորոցին մոբիլ ամրացնել: Երեխան աչքերով կսկսի հետևել շարժվող օբյեկտներին և երաժշտություն լսել` այդ կերպ ձևավորելով տեսողության և լսողության մեջ եղած կապը:

Հոգեբանական զարգացումը
Որպեսզի հասկանալ երեխայի լացի պատժառը և դրան համապատասխան գործողություններ ձեռնարկել, հարկավոր է շատ մեծ  ուշադրություն դարձնել լացի բնույթին և առանձնահատկությանը:
     Սովածության լաց
Այն հիմնականում ամենից բարձրն է լինում: Սովորաբար սկսվում է փոքր նվնվոցներով, ապա կտրուկ թափ է հավաքում:
      Քնի լաց
 Սովորաբար այն  ուղեկցվում է աչքերը տրորելով: Հարկավոր է օգնել երեխային քնել, և պահպանել լռություն:
  Ցավի լաց
 Այս դեպքում լացը սկսվում է հանկարծակի,  շատ բարձր նոտայով: Այս տարիքի երեխաները հաճախ փորացավ և ականջացավ են ունենում:

Երեխայի տեսողության և լսողության զարգացումը
Կյանքի 4-րդ ամսում երեխան կարողանում է կենտրոնացնել ուշադրությունը վառ գույնի առարկաների վրա մոտավորապես 5-6 րոպե: Այժմ նա կարողանում է ֆիքսել դրանք ոչ միայն պարկած, այլ նաև ուղղահայաց դիրքում: Այս ժամանակահատվածում երեխան արդեն կարողանում է ընկալել ձայնի ուղությունը և գլուխը շրջել այդ կողմ:



loading...

Օգտակար խորհուրդներ