loading...

воскресенье, 11 февраля 2018 г.

Երեխայի զարգացումը երրորդ ամսում/ erexai zargacume 3 amsum

: Ruzanna Mkhitaryan |

Նորածնային շրջանը կարող ենք հաջողությաբ ավարտված համարել, սակայն երեխայի օրգանիզմը դեռևս շարունակում է անհավանական տեմպերով զարգանալ:

Ֆիզիկական զարգացումը
Առաջին երկու ամսների ընթացքում երեխան պետք է ավելացած  լինի իր նախնական քաշի ¼ ի չափով, այսինքն ` 800գ (±100-200 գրամ), իսկ երկարությունը՝ 1/10, այսինքն` 3-4 սմ: Երեխայի կրծքավանդակի և գլխի շրջագծերը այս ժամանակահատվածում ավելանում են 15-20 մմ: Ակտիվորեն զարգանում են երեխայի ներքին օրգան-համակարգերը:
Զարգացման նման արագ տեմպերը հնարավոր չեն առանց բավարար էներգետիկ մատակարարման: Փոքրիկը այս ժամանակահատվածում քնում է 18-20 ժամ և սնվում է մայրական կաթով իր զանգվածի 1/5 չափով: Այսինքն, եթե Ձեր փոքրիկը կշռում է 4 կգ, ապա նա օրեկան պետք է խմի 800գ կաթ: Սակայն դա միայն ընդհանուր չափանիշներ են: Ծնողները չպետք է անհանգստանան, եթե իրենց փոքրիկը ավելի երկար է արթուն վիճակում գտնվում կամ ավելի քիչ քանակությամբ կաթ է խմում: Յուրաքանչյուր երեխա անհատականություն է:




Հասակը՝ 
56.95-57.71  սմ
Քաշը՝
5.010-5.290  կգ
Գլխի շրջագիծը՝
38-39 սմ
Կրծքավանդակի չափը՝
37-38 սմ




Երեխային կերակրելիս մայրը չպետք է որևիցե չափանիշներ  սահմանի: Սովորաբար, առողջ երեխան ինքն է որոշում, թե ինչքան մայրական կաթ է իրեն հարկավոր և դրա մասին հստակ զգացնել է տալիս մորը: Տևական քունը և առատ սնունդը երեխայի էներգիայի հիմնական աղբյուրներն են, որոնք նրան թույլ են տալիս կյանքի այս փուլում զարգանալ անհավանական տեմպերով: Եթե նախորդ երկու ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվում կարգավորել երեխայի սննդի և քնի ռեժիմը, հարկավոր է  խորհրդակցել մանկաբույժի հետ:



Երեխայի շարժողական հմտությունները
Փոքրիկը հաջողությամբ կարողանում է բարձրացնել գլուխը և մի քանի տասնյակ վարկյանների ընթացքում պահել այն հերիզոնական դիրքով: Նա սկսում է թափահարել գլուխը, երբ ինչ-որ մեկը բռնում է նրան նստած վիճակում: Մկանային ակամա ջղաձգությունը ավելի քիչ է նկատվում, քան նախորդ ամիսների ընթացքում: Երեխան կարճ ժամանակով կարողանում բռնել առարկաներ` պինդ սեղմելով ափի մեջ:

Երեխայի հոգեբանական զարգացումը
Կյանքի այս փուլում երեխան ավելի հմտորեն է սկսում հաղորդակցվել: Նրա տեսողական համակարգը մեծ տեմպերով շարունակում է զարգանալ: Փոքրիկը կարողանում է 30 րոպե հայացքը ֆիքսել անշարժ առարկաների վրա: Նման զարգացումը մեծ ձեռքբերում է նորածնային շրջանի համար:
 Լսողությունը
Կյանքի այս շրջանում երեխան ակտիվորեն փորձում է տարածության մեջ գտնել ձայն հանող առարկաները: Փորձեք մի պարզ թեստ անցկացնել: Որևիցե չխկչխկան խաղալիք թափահարեք մի քանի վարկյան (հեռավորությունը ոչ ավել, քան մեկ մետր): Կտեսնեք, որ երեխան մի քանի վարկյան կքարանա(այդ ընթացքում սկսում են աշխատել անալիզատորները), այնուհետև գլուխը աջ ու ձախ կանի ` գտնելու աղմկող առարկաները: Բացի աղմուկ արձակող առարկաներից և արհեստական աղբյուրներից, երեխային հետաքրքրում են նաև մարդկային ձայները: Եթե փորձեք երեխայի հետ խոսել նրա կողքին կանգնած, բայց տեսադաշտից դուրս, փոքրիկը կպտտի գլուխը Ձեր ուղղությամբ:


loading...

Օգտակար խորհուրդներ