loading...

вторник, 28 ноября 2017 г.

Հղիության 40-րդ շաբաթ / hxiutyan 40 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Ծննդաբերությանը կարելի է սպասել արդեն ժամ առ ժամ: Այն կարող է սկսել ցանկացած պահի: Փոքրիկը գրավելով արգանդի ամբողջ տարածքը, այլևս չի կարողանում տեղաշարժվել: Նրա քաշն այս ժամանակահատվածում կազմում է 3.2-3.8 կգ, իսկ երկարությունը ` 50-54 սմ: Էստրոգենի մեծ քանակության պատճառով երեխայի կրծքագեղձերը կարող են մի փոքր ուռուցիկ լինել: Դա լրիվ նորմալ է և կանցնի ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց:
Աղվամազերը այս ժամանակահատվածում գրեթե բացակայում են: Գլխի մազերի երկարությունը հասնում է 2 սմ-ի: Երեխայի գանգը դեռևս բավականաչափ պինդ չէ, որը կնպաստի առաջիկա ծննդաբերությանը: Այն կօգնի, որպեսզի երեխան ավելի հեշտ լույս աշխարգ գա՝ չվնասելով գլխուղեղը: Շատ կարևոր է այս ժամանակահատվածում հանգստություն պահպանել: Ծննդաբերության ժամանակ աշխագտեք հետևել բժշկի հրահանգներին: Դրանք կոգնեն ավելի հեշտ ծննդաբերել և առանց բարդությունների:
loading...

Օգտակար խորհուրդներ