loading...

вторник, 28 ноября 2017 г.

Հղիության 39-րդ շաբաթ / hxiutyan 39 shabat

: Baby Life |
Այս ժամանակահատվածում կնոջ քաշը ավելանում է 11-16 կգ: Քանի որ ընկերքն արդեն ծերանում է, և որպեսզի երեխան թթվածնի պակաս չզգա, հարկավոր է հաճախ մաքուր օդի դուրս գալ:
 Արգանդն ավելի ուժգին է սկսվում սեղմել միզապարկը, որի հետևանքով այդ հատվածում կարող են ծակոցներ նկատվել: Անհանգստանալու կարիք չկա, այդպիսի տհաճ զգացողությունները կանցնեն ծննդաբերությունից հետո: Հարկավոր է համբերությամբ զինվել և ոչնչից չվախենալ:
Պտուղը 39-րդ շաբաթում
Փոքրիկն արդեն լիովին պատրաստ է լույս աշխարհ գալուն: Նա արդեն ամբողջովին ձևավորված է և շարունակում է աճել: Երեխայի քաշն այս ժամանակահատվածում հասնում է 3-3.5 կգ, իսկ երկարությունը` 50-53 սմ: Գտնվելով մոր արգանդում` փոքրիկը ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր նյութերը պորտալարի միջոցով: Երեխայի մաշկը բաց վարդագույն տեսք է ստացել, որը խոսում է նրա ճիշտ զարգացման մասին: 
Երկրորդ հղիություն
Եթե սա ձեր երկրորդ հղիությունն է և Դուք գտնվում եք  39-րդ շաբաթում, ապա շատ հնարավոր է ծննդաբերությունը շատ շուտով սկսի: Այն  շատ բաներով նման կլինի առաջին ծննդաբերությանը, բայց միևնույն ժամանակ այդ գործընթացը կարող է ավելի արագ ընթանալ:
loading...

Օգտակար խորհուրդներ