loading...

вторник, 1 августа 2017 г.

Հղիության 37-րդ շաբաթ / hxiutyan 37 shabat

: Baby Life |
Եթե սա Ձեր առաջին հղիությունն է, ամենայն հավանականությամբ Դուք կծննդաբերեք նախատեսված
ժամանակահատվածում: Սակայն եթե Դուք արդեն երեխաներ ունեք կամ սպասում եք զույգերի, ծննդաբերությունը կարող է սկսվել նաև հիմա: Նշենք, որ դա չի համարվի վաղաժամ:
Ծննդաբերության նախանշաններից մեկը կարող է լինել լորձայնի խցանի դուրս գալը, ինչպես նաև որովայնի իջեցումը: Արգանդը հասնում է առավելագույն չափերի  և կշռում է 1 կգ: Միզապարկի վրա ճնշումը ավելի է մեծանում, հնարավոր են ծակոցներ որտքերի և սեռական օրգանների շրջանում: Որովայնը օրը մի քանի անգամ քարանում է: Ընկերքը ծերանում է, և շուտով կկորցնի իր պիտանելիությունը: 


Պտուղը 37-րդ շաբաթում
Այս ժամանակահատվածում փոքրիկն արդեն պատրաստ է լույս աշխարհ գալուն: Բժշկության պրակտիկայի ընթացքում դա այնքան էլ հազվադեպ չէ: Փոքրիկի օրգան-համակարգերն արդեն լիովին պատրաստ են սկսելու իրենց գործունեությունը արգանդից դուրս: Երեխայի աղիներում մի փոքր մեկոնիում է կուտակվել(առաջին կղանքը): Գլուխն ու որովայնը այս ժամանակահատվածում միևնույն տրամագիծն ունեն: 
Փոքրիկի երկարությունն այս ժամանակահատվածում հասնում 48-50սմ-ի, իսկ քաշը՝ 2,8-2,9 կգ: Երեխայի նյարդային համակարգը սկսում է ծածկվել պաշտպանիչ շերտով, ինչը շարունակվում է ընհուպ երեխայի մեկ տարեկանը: Ականջների և քթի խեցիները կարծրանում են: Երեխայի գլխի վրայի մազերը աճում են մինչր 0,5-4 սմ, իսկ մարմնի վրայի ավելորդ մազերն արդեն իսկ պետք է թափված լինեն:
Երկարությունը՝ 48 սմՔաշը ՝ 2900գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես մեծ սեխ լինի

Արտադրություն 37-րդ շաբաթում
Այս ժամանակահատվածում անհամբեր երեխայի ծննդին սպասող կինը կարող է նկատել դեղնավում կամ նույնիսկ շագանակագույն արտադրություն՝ թանձր բաղադրությամբ: Հղիության 37-րդ շաբաթին բնորոշ է նաև վարդա-դեղնավուն լորձը: Այդ ամենը ծննդաբերության գործընթացի սկսման նախանշաններն են:

Որովայնի  կծկումներ 37-րդ շաբաթում
Եթե Դուք հաճախակի եք նկատում որովայնի կծկումներ և ցավեր, ապա հարկ կա այդ մասին հայտնել Ձեր բժշկին: Այս ժամանակահատվածում արգանդը կարող է հիպերտոնուսի մեջ լինել, որը շատ հաճախ նպաստում է վաղաժամ ծննդաբերության առաջացմանը: Եվս մեկ նախանշան կարող է հանդիսանալ որովայնի իջեցումը: Այդ իսկ պատճառով փորձեք ուշադիր լինել սեփական զգացողությունների նկատմամբ:

loading...

Օգտակար խորհուրդներ