loading...

понедельник, 5 июня 2017 г.

Հղիության թեստ/ ինչպես օգտագործել հղիության թեստը/ hxiutyan test/ inchpes ogtagercel hxiutyan test

: Baby Life |
Երբ կնոջ մոտ դաշտանի բացակայություն է նկատվում, առաջին բանը որ նա ցամկանում է ճշտել դա հղիության առկայությունն է: Սկզբնական շրջանում դրա մասին կարելի է իմանալ հղիության թեստի միջոցով: Բայց ոչ բոլորը գիտեն դրա օգտագործման եղանակը:
Հղիության թեստը անցնելուց առաջ  խորհուրդ է տրվում հաշվի առնել հետևյալ սկզբունքները.

  • Հնարավորության դեպքում թեստը կիրառելիս՝ օգտագործել առավորտյան մեզը, որտեղ հղիության հորմոնի՝  խորիոնային գոնա­դոտրոպինի մակարդակը առավել բարձր է:
  • Հղիության թեստը գործածելուց առաջ խմել շատ քիչ քանակությամբ ջուր:
  • Անպայման շատ ուշադիր կարդացեք և հետևեք թեստի ետևում գրած հրահանգներին: 

Ժամանակակից հղիության թեստերը շատ պարզ են օգտագործման մեջ: Դրա ճիշտ կիրառելու արդյունքում հավաստիությունը 99% կլինի: Դրա օգտագործումը ընդամենը մի քանի րոպե է պահանջում:
Դրա համար հարկավոր է ընկղմել թեստը մինչև նշված գծիկը  առավոտյան մեզի մեջ 20-25 վրկ, այնուհետև դնել չոր մակերևույթի վրա, իսկ մի քանի րոպեյից գնահատել արդյունքը:











Խորիոնային գոնա­դոտրոպինը մեզի մեջ հայտնվում է բեղմնավորումից 10 օր անց: Եթե փորձեք օգտագործել հղիության թեստը նշված ժամկետից շուտ, ապա անգամ հղիության դեպքում այն բացասական պատասխան ցույց կտա:
Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս թեստն օգտագործել դաշտանի ավարտվելու օրվանից 8-10-րդ օրերին, որպեսզի պատասխանը ճշգրիտ լինի: Եթե թեստը բացասական պատասխան է ցույց տալիս, մի քանի օր սպասեք, այնուհետև դաշտանի բացակայության դեպքում ՝ կրկնեք այն: 
loading...

Օգտակար խորհուրդներ