loading...

воскресенье, 25 июня 2017 г.

Հղիության 36-րդ շաբաթ / hxiutyan 36 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Հղիության այս հատվածում հարկավոր է բժշկին այցելել ավելի հաճախ: Բոլորը սպասողական վիճակի մեջ են: Հիվանդանոցի համար անհրաժեշտ իրերի պայուսակն արդեն պետք է պատրաստ լինի: Շարունակեք պատրաստվել ծննդաբերությանը, շատ գրականություն կարդացեք և շփվեք վերջերս ծննդաբերած մարդկանց հետ, սակայն խուսափեք բացասական լիքեր փոխանցողներից:
Քաշի օպտիմալ ավելացումն այս ժամանակահատվածում կազմում է 12 կգ: Եթե Դուք մի փոքր հատել եք այդ շեմը, մի վհատվեք՝ ծննդաբերությունից հետո Ձեզ հեշտությամբ կհաջողվի ազատվել դրանից:
Արգանդը գտնվում է պորտից 14-15 սմ վերև: Երբեմն կարող է այնպիսի տպավորություն լինել, որ երեխան ոտքով սեղմում է ուղիղ ձեր սրտին: Բարեբախտաբար դա երկար չի տևի:
Երկարությունը՝ 46 սմՔաշը ՝ 2600գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես պապայա լինի

Պտուղը 36-րդ շաբաթում
Հղիության նորմալ ընթացքի պայմաններում երեխայի չափերը պետք է լինեն նորմայի սահմաններում՝ երկարությունը՝ 46-48 սմ, իսկ քաշը ՝ 2,6 — 2,8 կգ: Այս ժամանակահատվածում տարածքի սահմանափակության պատճառով երեխան ավելի քիչ է ակտիվություն ցուցաբերում:
Փոքրիկի այտերը արդեն բավականին կլորիկ են, դա պայմանավորված է նրանով, որ նա անընդհատ ծծում է իր մատը: Երեխայի սիրտը, նյարդային, իմունային և էնդոկրինային համակարգերն ամբողջովին ձևավորված են: Նա շարունակում է թթվածին ստանալ պորտալարի միջոցով: 

Խորհուրդներ
Այս ժամանակահատվածում խորհուրդ է տրվում ուշադիր հետևել սեփական ինքնազգացողությանը: Եթե ձգող ցավեր, արգանդի լարվածություն և մեջքի ցավեր նկատեք, անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Հավանաբար ծննդաբերությունն արդեն մոտ է: 
Չմոռանաք դասավորել պայուսակը, անհրաժեշտ իրերի ցուցակը հավանաբար ձեզ կտրամադրի բժշկական հաստատությունը: 
Շատ հանգստացեք, մի լարվեք, ամեն ինչ լավ է ընթանալու: Հիշեք, որ օրեկան հազարավոր կանայք են ծննդաբերում, դա բնական երևույթ է:
loading...

Օգտակար խորհուրդներ