loading...

вторник, 20 июня 2017 г.

Հղիության 35-րդ շաբաթ / hxiutyan 35 shabat

: Baby Life |
Հղիության այս շրջանում փոքրիկր օրգաններն ամբողջովին գործում են: Շատ շուտով նա կսկսի իջնել կոնքի ստորին հատված, և ապագա մայրիկի համար վերջապես կհեշտանա շնչելը:
Հարկավոր է շատ ուշադիր լինել, փոխանակման քարտը միշտ ձեռքի տակ ունենալ, համոզված լինել, որ հեռախոսի մարտկոցը լիցքավորված է և հաշվին բավականաչափ գումար կա: Չնայած որ դեռևս ժամանակ կա, բայց ապահովության համար հարկավոր է զգոն լինել:
Որովայնը բավականին մեծացել է և որոշ անհարմարություններ է առաջացնում: Արգանդը հսկայական է դարձել, այն մեծ ճնշում է գործադրում ստամոքսի և թոքերի վրա:  Մի փոքր էլ դիմացեք, շատ քիչ ժամանակ է մնացել:
Այս ժամանակահատվածում փոքրիկը մեծ քանակությամբ կալիում է վերցնում ձեր օրգանիզմից: Փորձեք շատ կաթնամթերք օգտագործել:
Երկարությունը՝46 սմՔաշը՝ 2500գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես ջեկֆրուտ լինի


Պտուղը 35-րդ շաբաթում
Այս պահից սկսած փոքրիկը սկսում է շաբաթը 200-220 գ քաշ հավաքել: Այժմ նրա երկարությունը կազմում է մոտավորապես 46-47 սմ, իսկ քաշը ՝  2,4–2,6կգ:
Հղիության այս շրջանում երեխայի «տունիկում» շատ նեղվածք է լինում և նա չի կարողանում ազատ տեղաշարժվել: Դուք հեշտությամբ կարող եք նկատել, թե նա ինչպես է կլորանում որովայնի աջ կամ ձախ հատվածում:
Փոքրիկի եղունգներն արդեն այնքան երկար են, որ նա պատահաբար կարող է  վնասել իրեն անգամ գտնվելով արգանդի խոռոչում:
Այս ժամանակահատվածում ավելորդ մազափնջերն արդեն թափվում են, շարունակվում է ճարպային հյուսվածքների աճը:

Պտղի դիրքը 35-րդ շաբաթում
Հղիության 35-րդ շաբաթը դա հենց այն ժամանակաշրջանն է, երբ երեխան ընտրում է իրեն ամենահարմար դիրքը և այդպես մնում մինչև ծննդաբերություն: Փոքրիկների մեծամասնությունը ճիշտ դիրք է ընդունում՝ գլխով դեպի ներքև, դեմքով դեպի մոր մեջքը: Եթե փոքրիկը այդպես էլ չցանկանա պտտվել, անհանգստանալու կարիք չկա՝ ծննդաբերությունը նորմալ կնթանա: Փորձառու մանկաբարձները ամեն ինչ կանեն որ դա հենց այդպես էլ լինի: Երեխայի գանգոսկրերը դեռևս չեն միացել, այդ իսկ պատճառով  կարող են մի փոքր դեֆորմացիայի ենթարկվել ծննդաբերության ժամանակ:

Որովայնի քարացում
Հղիության ժամկետն արդեն բավականին մեծ է և ապագա մայրերի մի մասին բնորոշ են որոշ անհարմարություններ: Նրանց պարբերաբար անհանգստացնում են ոտքերի ցավերը, որովայնի ստորին հատվածի ցավերը: Անշուշտ, երեխան արդեն մեծ է, իսկ տարածքը փոքր, որովայնը անընդհատ լարված վիճակում է գտնվում: Որոշ կանանց մոտ կարող են նկատվել որովայնի քարացում, ոտքերի այտուցում, հոգնածության զգացողություն: Սակայն այս անհարմարությունները կարելի որոշ չափով մեղմել կամ ընդհանրապես խուսափել դրանցից:
Խորհուրդ է տրվում հրաժարվել նստակյաց կյանքից, հարկավոր է քայլել ամեն 10-20 րոպեն մեկ: Լավ կլինի առավոտյան հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ զբաղվել, և իհարկե ճիշտ սնվել:



loading...

Օգտակար խորհուրդներ