loading...

вторник, 13 июня 2017 г.

Հղիության 34-րդ շաբաթ / hxiutyan 34 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Սկսած 34-րդ շաբաթից հղի կինը անընդհատ պետք է հսկողության տակ լինի: Նրա օրգանիզմն արդեն պատրաստվում է ծննդաբերությանը: Արգանդի չափը հասնում է 30-32 սմ-ի, որը 500 անգամ մեծ է նախնական չափից և 10 անգամ ավելի ծանր, իսկ պտղաջրերի քանակը մեկ լիտր է :
Հղիության այս ժամանակահատվածում ծանրաբեռնվածությունը մեջքի վրա բավականին շատ է, այդ իսկ պատճառով մեջքի ցավերն անխուսափելի են:
Կաթնագեղձերը շարունակում են մեծանալ, դրանցից պարբերաբար կաթնախեժ է դուրս գալիս:

 Մի փորձեք սեղմել և հեռացնել կաթնախեժը, դա կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ հանդիսանալ:

Պտուղը 34-րդ շաբաթում
Պտղի քաշն այս ժամանակահատվածում հասնում է 2,2–2,4 կգ-ի, իսկ երկարությունը՝ 43-44սմ: Նրա գույնը ավելի է բացանում, իսկ կարմրությունը գրեթե վերանում է: Երեխայի մարմնի ճարպն արդեն կազմում է ամողջ ծավալի 8%-ը: Այս շաբաթում ծնված երեխաները լիովին կարողանում են ինքնուրույն շնչել:
Փոքրիկը մեծանում է բառացիորեն ժամ առ ժամ, այդ իսկ պատճառով նա արդեն իսկ չի կարողանում ազատ տեղաշարժվել: 
Երկարությունը՝44սմՔաշը՝ 2240գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես մեծ դդում լինի


Սեռական հարաբերությունները 34-րդ շաբաթում

Այս ժամանակահատվածում շատ զգույշ եղեք, առավելագույնս ուշադիր: Լավ կլինի որոշ ժամանակով հրաժարվեք սեքսից: Առաջին հերթին չպետք է երեխային անհանգստացնել, որպեսզի նա հանկարծ չվորոշի փոխել իր դիրքը, իսկ երկրորդ հերթին՝ կնոջ սեռական օրգաններն այժմ զբաղված են ծննդաբերության պատրաստություննորով և առավել խոցելի են: Նույնիսկ շատ լավ պաշտպանվելու դեպքում վարակները հնարավոր են:


Գործողությունների պլանավորում

Սովորաբար այս ժամանակահատվածում ապագա մայրիկը վերջնականապես կողմնորոշվում է ծննդատան և ծննունդը ընդունող բժշկի ընտրության հարցում, պարզում է այն իրերի ցուցակը, որոնք հարկավոր են ծննդաբերության ժամանակ: 
Հղիության 34-րդ շաբաթում պետք է հատուկ ուշադրություն դարձնել մաքուր օդին զբոսանքի դուրս գալուն(չնայած որ դա հարկավոր է ամբողջ հղիության ընթացքում), վարել շատ հանգիստ կյանք, խուսափել բոլոր տեսակի սթրեսներից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, անել այն ամենը ինչը չի առաջացնի վաղաժամ ծննդաբերություն: 

loading...

Օգտակար խորհուրդներ