loading...

среда, 31 мая 2017 г.

Հղիության 33-րդ շաբաթ / hxiutyan 33 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Հղիության 33-րդ շաբաթն է:  Այս ժամանակահատվածում հնարավոր է տարօրինակ երազներ տեսնեք՝ կապված ձեր երեխայի և ծննդաբերության հետ: Փորձեք շատ ուշադրություն չդարձնել, դրանք միայն ձեր վախերի հիման վրա ձևավորված երազներ են:
Որովայնը ավելի ու ավելի է մեծանում: Դուք կարող եք նկատել, թե մարմնի որ հատվածով է հարվածում երեխան:
Արգանդը շարունակում է իր ճանապարհը դեպի վեր, այն արդեն պորտից 13 սմ վերև է գտնվում: Քաշի ավելացումը նորմայում կարող է լինել 10 -13 կգ: Հղիության այս հատվածում հաճախամիզությունն անխուսափելի է: Մեծացող արգանդը ճնշում է միզապարկը, ինչը և պատճառ է հանդիսանում կնոջ գիշերը 5-6 անգամ արթնանալուն:
Երկարությունը՝ 43սմՔաշը՝ 2 կգ
Ձեր փոքրիկը չափերով կարծես անանաս լինի

Պտուղը 33-րդ շաբաթում
Այս ժամանակահատվածում երեխայի երկարությունն արդեն հասնում է 42-44 սմ, իսկ քաշը՝ գրեթե 2 կգ: Նրա սիրտը շարունակում է կատարելագործվել, սակայն դրա արանքում կա մի փոսիկ, որը անմիջապես կփակվի, երբ երեխան առաջին անգամ շնչի:
Լեզվի վրա արդեն ձևավորվել են համային ռեցեպտորները: Ձեր փոքրիկըլիովին ի վիճակի է տարբերել թթուն քաղցրից:
Էնդոկրինային, նյարդային և իմունային համակարգերը գտնվում են ավարտական փուլում: Երեխան շարունակում ճարպ հավաքել, դեմքը կորցնում է կնճռոտվածությունը, իսկ այտերը ավելի են կլորիկանում: Սական այդչափ ճարպը դեռևս բավական չէ: Այս շաբաթում ծնված երեխաները դեռևս վատ են կառավարում իրենց ջերմությունը: Այդ իսկ պատճառով երկար ժամանակ մնում են բժիշկների հսկողության տակ:
Հղիության այս հատվածում երեխայի շարժումները ավելի են նվազում:Նրա համար դժվարանում է արգանդում տեղաշարժվելն ու պտտվելը: Այժմ նրա քաշն ու սահմանափակ տարածքը թույլ չեն տալիս ազատ տեղաշարժմանը:  Նա մեծ ինտենսիվության վերցնում է իրեն հարկավոր բոլոր վիտամինները, ավելացնում է իր քաշը:

Հնարավոր բարդություններ
Այս ժամանակահատվածում հնարավոր է նկատվի փորկապություն, ստամոքսի խանգարում, լնդերի արյունահոսություն, գլխացավ, մեջքի ցավեր, երակների լայնացում, կաթնախեժի առկայություն:
Հարկ է նշել, որ այս բարդությունները հնարավոր են, այլ ոչ պարտադիր:
Որովայնի թեթև ցնցումները ասում են այն մասին, որ փոքրիկը զկռտում է: Կարիք չկա անհանգստանալու, դա բնական երևույթ է: 
loading...

Օգտակար խորհուրդներ