loading...

воскресенье, 28 мая 2017 г.

Հղիության 32-րդ շաբաթ / hxiutyan 32 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Ապագա մայրիկի համար ավելի ու ավելի է դժվարանում քայլելը: Ծննդաբերությանը հաշված օրեր են մնացել: Պտղի քաշի ավելացումը անհարմարություններ է առաջացնում կնոջ համար, հատկապես երբ փոքրիկը անհաջող հրվում է: Դա նույնիսկ կարող է ցավոտ լինել:  Փորի սև գիծը ավելի է մգվում: Սակայն դա չպետք է անհանգստության պատճառ դառնա, այն կանցնի ծննդաբերությունից հետո:  Արգանդը գտնվում է պորտից 12 սմ վերև: Շարունակեք վերահսկել ձեր կեցվածքը, նստեք հնարավորինս ուղիղ:
Այս ժամանակահատվածում հաճախ է կնոջ մոտ նկատվում երակների լայնացում, ինչպես նաև մատների այտուցում: Ժամանակավորապես պետք է մոռանալ մատանիներ կրելու մասին, եթե դրանք սեղմում կամ խանգարում են:

Երկարությունը՝  42 սմՔաշը՝ 1800գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես մեծ կոկոս լինի
Պտուղը 32-րդ շաբաթում
Երեխայի քաշը աստիճանաբար ավելանում է: Վերջին ամսվա ընթացքում նա հավաքում է ևս 900գ և կշռում է մոտավորապես 1,8-1,9 կգ: Փոքրիկի երկարությունն այս ժամանակահատվածում հասնում է 42 սմ-ի:
32-րդ շաբաթում երեխայի քաշն ու հասակը ինդիվիդուալ են դառնում, և նա շարունակում է զարգանալ կախված ժառանգական տվյալներից:
Երեխայի իմունային համակրգը սկսում է աշխատել, և նրա օրգանիզմը հակամարմիններ է արտադրում, որոնք ունակ են լինում պաշտպանելու երեխային կյանքի առաջին ամիսներին:
Փոքրիկի ոսկորները շարունակում են աճել և ծանրանալ: Ճարպային հյուսվածքները կուտակվում են ամբողջ մարմնով հավասարաչափ, սակայն դա առավել ակնհայտ է լինում դեմքի վրա:


Հակազդեցությունը
Փոքրիկը շատ լավ լսում է շրջապատող ձայները և դրանցից մի քանիսին նա արդեն սովոր է, օրինակ՝ մոր արյունատար անոթներից եկող ձայնը, սրտի բաբախոցը, շնչառությունը: Նա կարողանում է տարբերել մոր ձայնը: Շատ կարևոր է որպեսզի այս ժամանակահատվածում մեծ ուշադրություն հատկացնեք երեխային՝ խոսեք նրա հետ, երգեր երգեք, փաղաքշական խոսքեր ասեք: Ծնվելուց հետո փոքրիկը շատ լավ ճանաչում է մոր և հոր ձայները, որը նա բազմիցս լսել էր դեռևս մոր արգանդում:
Երեխան այս ժամանակահատվածում շատ ակտիվ է, և դուք երբեմն կարող եք նկատել, թե նա ինչպես է պտտվում: Սակայն երեխայի համար տարածքը օրեցօր փոքրանում է և շուտով, հավանաբար, նա ծննդաբերության համար ամենաճիշտ և հարմար դիրքը կնդունի՝ գլխով դեպի ներքև:
Պետք է հիշել, որ հղիության այս ժամանակահատվածում երեխայի շարժումները տարբեր ձևով կարող են դրսևորվել: Երբեմն ապագա մայրիկները կարող են վախենալ նրա կտրուկ լռությունից, կամ ընհակառակը՝ անընդհատ շարժումներց:
Ուլտրաձայնային հետազոություն
Հղիության 32-33-րդ շաբաթներում սովորաբար տեղի է ունենում 3-րդ պլանային հետազոտությունը, որի միջոցով բժիշկը գնահատում է երեխայի ներքին  օրգանների ընդհանուր վիճակը, որոշի պտղի դիրքը, և  բացառի պորտալարի խճճվածություն հավանկանությունը: Այս ժամանակահատվածում հնարավոր է հստակորեն որոշել երեխայի չափերը, ընկերքի հասունությունը, պտղաջրերի վիճակը:
loading...

Օգտակար խորհուրդներ