loading...

среда, 24 мая 2017 г.

Հղիության 31-րդ շաբաթ / hxiutyan 31 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Ծննդաբերությունը մոտենում է: Փոքրիկը օրեցօր աճում, քաշ է հավաքում: Իսկ ապագա մայրիկի համար արդեն ավելի ու ավելի է դժվարանում քայլելը և ազատ շնչելը, քանի որ պտուղն արդեն մեծ տարածք է զբաղեցնում:
Քաշի ավելացումը այս ժամանակահատվածում  8-9 կգ է, որը կազմում է պտղի ընդհանուր քաշը, ընկերքը, պտղաջրերը, արգանդի մեծացումը  և արյան ավելացումը: Արգանդը ավելի է բարձրանում և տեղակայվում է պորտից 11 սմ վերև: Դրա մեծացումը ստիպում է ներքին օրգաններին տեղաշարժվել, ինչի հետևանքով վերջիններս թերանում են իրենց ֆունկցիոնալ աշխատանքի մեջ: Դա հատկապես վերաբերում է ստամոքսին, ինչի մասին վկայում է այրոցը:



Երկարությունը՝ 40 սմՔաշը՝ 1600գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես պոմելո լինի

Պտուղը 31-րդ շաբաթում
Երեխան աճում է անհավանական տեմպերով: Նա ակտիվորեն կուտակում է մկանային զանգված և արդեն կշռում է 1,5- 1,6 կգ, իսկ երկարությունը  39-42 սմ է:
Փոքրիկն արդեն սովորել է ծծել մատը: Նրա գլխուղեղը շարունակում է ակտիվորեն զարգանալ: Այժմ ձեր փոքրիկը ի վիճակի է ցավ զգալ: Եվ եթե դուք պատահաբար ուժեղ սեղմեք ձեր վորովայնին, նա անմիջապես կարձագանքի և կսկսի ակտիվորեն շարժվել՝ այդպիսով ցույց տալով իր բողոքը: Այս ժամանակահատվածում երեխան շատ զգայուն է արտաքին աշխարհի ազդակների նկատմամբ: Նա շատ լավ լսում է մոր ձայնը, իրեն ուղղված օրորոցայինները:
Ինչպես նախկինում՝ այնպես էլ հիմա, փոքրիկը ժամանակ առ ժամանակ ոտքերով և ձեռքերով շարժումներ է կատարում: Միայն թե հիմա դրանք շատ ավելի ուժգին են:

Եթե երեխան ծնվեր հիմա...
Մեկ շաբաթ է անցել, բայց ձեր երեխան հասցրել է բավականին փոխվել: Օրեցօր նրա թոքերը ավելի ու ավելի են զարգանում: Թոքե­րի մեջ արդեն շատ օդային պարկեր կան, և պտուղն ակտիվորեն շնչում է՝ ներշնչելով և արտաշնչելով խորպտ­ղային հեղուկը։ Երբ նա շատ հեղուկ է կուլ տալիս, դուք զգում եք, թե նա ինչ­պես է զկռտում։
Ներկայումս նվազել է անհաս նորածին­ների մահացության տոկոսը: Նման դեպքերի նվա­զելու հիմնական պատճառներից է վա­ղածին երեխաների խնամքի ժամանակա­կից միջոցների և մեթոդների կիրառումը: Խնդիրն այն է, որ ժամանակից շուտ աշխարհ եկած երեխան շատ թույլ է, կարող է սրտի աշխատանքի, շնչառության խանգարումներ ունենալ (ծանր, դժվար շնչառու­թյուն)։ Այս դեպքում փոքրիկին դիմակով թթվածին են տալիս։


Ապահովում է իրեն ինսուլինով
Աճում է ենթաստամոքսային գեղձի բջիջների քանակը, մեծանում է դրա զանգվածը: Ենթաստամոքսային գեղձն ինքնուրույն ինսուլին է արտադրում, որը պահպանում է շաքարի մակարդակը արյան մեջ:
Լյարդը շարունակում է կատարելագործվել, իսկ երիկամներն արդեն բավականին լավ են աշխատում:

Խուսափեք շատ ուտելուց
Հղիության այս ժամանակահատվածում անընդհատ ինչ որ համով բան ուտելու ցանկություն է առաջանում: Ընդ որում ոմանք նախընտրում են  այնպիսի ուտելիքներ, որոնք իրար հետ համադրելի չեն: Օրինակ՝, ձեզ մոտ կարող է ցանկություն առաջանալ ուտել կոտլետ ինչ որ քաղցր բանի հետ, թթու վարունգը սուրճի հետ և այլն:
Իհարկե տարատեսակ ուտելիքը շատ օգտակար է երեխայի համար, սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ ավել կիլոգրամների մասին: Սա հենց այն ժամանակն է, երբ դրանք տեղակայվում են մարմնի անցանկալի վայրերում: Կնոջ օրգանիզմն արդեն իսկ բավականին մեծ ծանրաբեռնվածության է ենթարկված: Հարկավոր է սնվել օրը 6 անգամ՝ փոքր չափաբաժիններով:

Հնարավոր խնդիրներ հղիության 31-րդ շաբաթում
Հղիության 31-րդ շաբաթում կնոջը կարող են անհանգստացնել շնչառական դժվարություններն ու մեջքի ցավերը: Հոր­մոնների ազդեցությամբ ջլերը թուլանում են, իսկ պտղի քաշի ազդեցությունից որովայնի մկանները ձգվում են։ Սա անպայման հան­գեցնում է մեջքի մկանների լարման։ Առա­վել անտանելի ցավերի դեպքում հարկավոր է բժշկի դիմել, քանի որ այդ ցավերը երբեմն երիկամների հիվանդության ախտանշան­ներից են։ Մեջքի վերին մասի թույլ ցավերը կանց­նեն, եթե դուք որոշ ժամանակ պառկեք հարթ և ողորկ տեղում՝ գլխի և ծնկների տակ բարձ դնելով։ Եթե անհանգստացնում են մեջքի ներքևի մասի ցավերը, ծնկի՛ եկեք, ձեռքերով հենվե՛ք հատակին, իսկ մեջքն աշխատե՛ք ուղիղ պահել։ Ձեռքերն ու ոտքերը պետք է լայն բացել։ Հետո գլուխն իջեցրե՛ք և մեջքը կորացրե՛ք։ Վարժությունը մի քանի անգամ կատարե՛ք։ Մեջքի ցավերի դեպքում պետք է ցածր և ամուր կրունկով կոշիկներ հագնել, հետևել մարմնի կեցվածքին։ Եթե երկար եք նստում,գոտկատեղի տակ կոշտ բա՛րձ դրեք, իսկ վեր կենալուց առաջ անպայման ինչ–որ բանի հենվե՛ք։ Շատ լավ կլինի պառկել կոշտ, ամուր ներքնակի վրա։ Մահճակալից կամ հատա­կից բարձրանալուց առաջ հարկավոր է կող­ քի թեքվել և հետո դանդաղ բարձրանալ։ Եթե հարկավոր է առաջ թեքվել, սկզբում ծնկները ծալե՛ք, հետո նստե՛ք ոտնաթաթե­րի վրա և դրանից հետո հատակից վերցրե՛ք հարկավոր իրը։
Դուք բավականին գիրացել և ծանրա­շարժ եք դարձել, ձեր շարժումները դան­դաղ են։ Մեջքի ցավեր չունենալու համար հարկավոր է հետևել մարմնի կեցվածքին։ Հնարավոր է՝ անքնություն ունենաք, իսկ աստիճաններով արագ բարձրանալուց հետո՝ նաև շնչարգելություն։

Քաշը, այտուցներն ու արյան ճնշումը
Քաշի ավելացումը այս ժամանակահատվածում թույլատրելի է շաբաթը 300գ: 31-րդ շաբաթում արյան ճնշումը նորմայում 120/90 է : Այս ժամանակահատվածում ապագա մորը կարող է անհանգստություն պատճառել սնկախտը: Հորմոնային փոփոխությունները մեծացնում են սնկախտով հի­վանդանալու հավանականությու­նը։ Անհրաժեշտ է բուժվել մինչև ծննդաբերությունը, քանի որ սնկախտը կարող է վարակել երե­խայի բերանի խոռոչի թաղանթը, որը կդժվարացնի երեխային կե­րակրելը։
Քանի որ երիկամներն իրենց աշխատանքում թերանում են, վերջույթները սկսում են այտուցվել: Հնարավորության դեպքում հարկավոր է նստած ժամանակ ոտքերը մի փոքր վերև դնել, իսկ հղի կնոջ հագուստն ու կոշիկները պետք է ազատ լինեն, և ամենակարևորը պետք է նվազագույնի հասցնել աղի օգտագործումը և  հնարավորինս շատ ջուր խմել:
loading...

Օգտակար խորհուրդներ