loading...

среда, 17 мая 2017 г.

Հղիության 30-րդ շաբաթ / hxiutyan 30 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Այս ժամանակահատվածում  որոշակի անհարմարություններ  կզգաք երեխայի զգալիորեն աճի հետ կապված: Ձեր ներքին օրգանները կսկսեն  ճնշվել,դուք կդառնաք  ավելի դանդաղաշարժ, կփոխվի ձեր քայլվածքը: Հնարավոր է, որ անգամ ցուրտ եղանակին շոգեք, քավելանա կրտնարտադրությունը:
Հաճախ երրորդ եռամսյակում կանանց մեծ մասը տառապում է սակավարյունությամբ,  որը կա­րող է հանգեցնել հիպոքսիայի և պատճառ դառնալ հղիի ճնշման իջեցման, հոգնածու­թյան, պտղի զարգացման խանգարումների և  հետ­ծննդյան արյունահոսության: Այդ իսկ պատճառով հնարավորինս շատ երկաթով հարուստ սննդամթերքներ օգտագործեք:
Արգանդը բարձրանում է և տեղակայվում պորտից  7,5–10,2 սմ վերև, ինչը սկսում է այնքան նեղություն տալ սրտին, որ վերջինս փոխում է իր դիրքը և թեքվում է կողքի: Դրա հետևանքով դուք կարող եք որոշակի շնչառական դժվարություններ ունենալ:
Երկարությունը՝ 38 սմՔաշը՝1500գ 
  Ձեր փոքրիկը չափերով կարծես ձմեռային սեխ լինի

Պտուղը 30-րդ շաբաթում
Հղիության 30-րդ շաբաթում երեխան գրեթե ամբողջովին ձևավորված մարդ է՝ որոշակի հմտություններով և ռեֆլեքսներով:
Նա արդեն կարողանում է սեղմել բռունցքները քնած ժամանակ, թափահարել ուսերը, կնճռոտել դեմքը և ձգվել: Նա ազդակներ է ուղարկում, երբ նրան ինչ որ բան դուր է գալիս, կամ հակառակը: Աճի նորմալ զարգացման դեպքում երեխայի աչքերը լայն բացված են, նա արձագանքում է լույսին, որը թափանցում է իր մոտ մաշկի և որովայնի մկանների միջով: Ինչքան որ լույսը պայծառ է, այնքան ակտիվ են նրա շարժումները:
Հղիության 30-րդ շաբաթում մեծանում է երեխայի գլխուղեղի ծավալը: Այժմ նրա ընդհանուր քաշը կազմում է 1,4- 1,5 կգ, իսկ երկարությունը 37-38 սմ: Չնայած իր մեծ չափերին՝ երեխան դեռևս շարունակում է փոխել իր դիրքը: Ազատ տեղաշարժի համար նա ունի ևս 2 շաբաթ:
Այս շաբաթում պտուղը սկսում է ազատվել մաշկի վրա առաջացած մազափնջերից: Երբեմն դրա մի մասը մնում է: Այդ իսկ պատճառով որոշ երեխաներ ծնվում են բավականին մազոտ: Սակայն նշենք, որ յուրաքանչյուր երեխա ունի իր անհատական մազերի աճի տեմպը և խտությունը: Իսկ այն, որ ոմանք ծնվում են պատրաստի մազերով, իսկ մյուսները ճաղատ, դա լրիվ նորմալ երևույթ է:



Պտղաջրերի քիչ քանակությունը
Այս ժամանակահատվածում հարկավոր է շատ լուրջ վերաբերվել ձեր վիճակին: Ժամանկին անցեք բոլոր հետազոտությունները և հետևեք ձեր մանկաբարձ-գինեկոլոգի խորհուրդներին: Դա հարկավոր է, որպեսզի խուսափեք հնարավոր խնդիրներից:

Հղիության այս հատվածում հնարավոր է պտղաջրերի քանակը նվազեցած լինի: Այդպիսի ախտորոշում սովորաբար տալիս են, երբ այն պակաս է 500 մլ-ից: Որոշակի հետազոտություններ անցնելուց հետ, բժիշկը համապատասխան բուժումներ կնշանակի: 

Ծննդաբերության համար հատկացվող արձակուրդ
Աշխատանքային օրենսգրքի համաձայն հղիության 30-րդ շաբաթում բոլոր աշխատող կանանց հատկացվում է նախածննդյան և հետծննդյան  համար նախատեսված արձակուրդ: Ընդհանուր օրերի քանակը կազմում է՝

  •  140 օր (70 օրացուցային օր նախա­ծննդյան արձակուրդների ժամանա­կաշրջանների համար և 70 օրացու­ցային օր հետծննդյան ժամանակա­շրջանների համար), 
  • 155 օր բարդ ծննդաբերության դեպքում (70 օրացուցային օր նախածննդյան, 85 օրացուցային օր հետծննդաբերու­թյան արձակուրդների ժամանակա­շրջանների համար),  
  • 180 օր զույգ և ավելի երեխա ունենա­լու դեպքում (70 օրացուցային օր նա­խածննդյան, 110 օրացուցային օր հետ­ ծննդաբերության արձակուրդների ժա­մանակաշրջանի համար):
loading...

Օգտակար խորհուրդներ