loading...

понедельник, 15 мая 2017 г.

Հղիության 29-րդ շաբաթ / hxiutyan 29 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Հղիության 29-րդ շաբաթն է: Որոշ հաջողակներ արդեն իսկ վայելում են իրենց արձակուրդը, և վերջապես կարող են լիովին կենտրոնանալ հղիության եզրափակիչ փուլի վրա: Այսուհետ ապագա մայրիկը անհամբերությամբ սպասելու է ծննդաբերության նախանշաններին և երեխայի հետ հանդիպմանը:
Այս ժամանակահատվածի կարևորագույն խնդիրներից մեկը քաշի վերահսկողությունն է: Ավել քաշը լավ չէ թե ձեր, և թե երեխայի համար: Վիտամինային կոմպլեքսների ընդունումը չպետք է լինի շարունակական: Դրա տևողության և քանակի մասին տեղեկացեք ձեր բժշկից:
Հղիության 29-րդ շաբաթում կարող են նկատվել այրոց, սրտխառնոց, մեջքի ցավեր, անքնություն: Բայց ձեր ուժերի սահմաններում է դրանց վերահսկումը: Սնվեք փոքր չափաբաժիններով՝ միգուցե ձեզ հաջողվի հաղթահարել այրոցը: Իսկ որպեսզի մեջքի ցավերից խուսափեք, երկար մի նստեք միևնույն դիրքով, հագեք հարմարավետ կոշիկներ: Քնեք հնարավորինս լավ օդափոխված սենյակում:
Երկարությունը՝ 35 սմՔաշը՝ 1200
              Ձեր փոքրիկը չափերով կարծես կաղամբ լինի


Պտուղը 29-րդ շաբաթում
Եթե երեխան ծնվի այս շաբաթում, նա մեծ հավանականությամբ կկարողանա ապրել: Դրա համար պետք կգան հատուկ սարքավորումներ, որոնք կփոխարինեն մոր արգանդին:
29-րդ շաբաթում պտուղը մեծ քանակությամբ ճարպ է հավաքում: Ի դեպ, այս ժամանակահատվածում նա արդեն կլորիկ այտեր ունի: Դա տեղի է ունենում այն բանի համար, որ երեխան կյանքի առաջին ամիսներին ի վիճակի լինի ծծելու մոր կուրծքը:
Փոքրիկն արդեն արտաքինից կարծես նորածին լինի: Նրա հիմնական նպատակը կայանում է հետագա շաբաթներում  ճարպ հավաքելու և  թոքերը ինքնուրույն աշխատանքի համար պատրաստելու մեջ:
Երեխայի տեսողությունը, լսողությունը, հոտի և համի զգայարաններն արդեն իսկ զարգացել են: Նա տարբերում է լույսը խավարից՝ չնայած որ դեռև չի կարողանում կենտրոնացնել տեսողությունը:
Երեխայի քաշը այս ժամանակահատվածում 1200 գ է , իսկ երկարությունը՝ 35 սմ:


Առանց համեմունքների և ալերգենների
Ամեն ինչ մնում է նախկինի պես՝ առանց տապակած, ապխտած, կծու և աղի սննդամթերքների: Հարկավոր է  գ հրաժարվել համեմունքներից, թխվածքներից և քաղցրեղենից: Սնվեք մրգերով, բանջարեղեններով, կաթնաշոռով, շիլաներով, ձկով և տավարի մսով: Եթե առկա են այտուցներ, հարկավոր է կարգավորել հեղուկ խմելու ռեժիմը:
Չպետք է տարվել նաև այնպիսի մթերքներով, որոնք կարող են ալերգիկ լինել: 
loading...

Օգտակար խորհուրդներ