loading...

вторник, 2 мая 2017 г.

Հղիության 28-րդ շաբաթ / hxiutyan 28 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Այժմ դուք հղիության 7-րդ ամսում եք: Ծննդաբերությանը շատ քիչ ժամանակ է մնացել, բայց դեռ այնքան բան կա անելու:  Այս ժամանակահատվածում մայրիկների մեծ մասը դեռևս շարունակում է աշխատել, չնայած որ ոմանք արդեն իսկ մտածում են արձակուրդի մասին: Այն, իրականում, այնքան էլ սարերի ետևում չէ: Աշխատեք ոչ մի վտանգավոր բան չանել, որը կարող է վաղաժամ ծննդաբերության պատճատ հանդիսանալ:
Հղիության 28-րդ շաբաթում ձեր քաշն արդեն ավելացած կլինի 9 կգ-ով: Այդչափ ավելացումը ձեզ դեռևս թույլ է տալիս ակտիվ լինել: Որոշ անհարմարությունների դուք արդեն սովորել եք: Չնայած, նշենք որ, ոչ բոլոր կանանց մոտ են դրանք ի հայտ գալիս: Մի մասին հղիության երկրորդ հատվածում տանջում է այրոցը, իսկ որոշ մասին թե այրոցը, թե սրտխանոցը, և թե մեջքի ցավերը անհանգստություն չեն պատճառում:
Երեխայի շարժումները 28-րդ շաբաթում
Երեխայի շարժումները բավականին զգալի են, պտուղը 28-րդ շաբաթում շատ ակտիվ է: Մայրիկները կարող են հստակ զգալ և նույնիսկ տեսնել, թե ինչպես է շարժվում երեխան: Երբեմն որովայնը ամբողջովին տեղափոխվում է աջ կամ ձախ կողմ: Այդչափ ակտիվությունը նկատելի կլինի մինչև հղիության 32-րդ շաբաթը, իսկ դրանից հետո քանի որ արգանդում նեղվածք կլինի, դուք այդքան վառ չեք կարողանա զգալ երեխայի շարժումները: 
Երկարությունը՝ 34 սմՔաշը՝ 1100 գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես հազար լինի


Պտուղը 28-րդ շաբաթում
Պտղի քաշը 28-րդ շաբաթում անցնում է 1 կգ-ը, այն կարող է հասնել մինչև 1300գ, իսկ երկարությունը՝ 34 սմ: Հավանաբար դուք դա արդեն զգում եք ՝ ելնելով նրա երբեմն նույնիսկ ցավոտ խփոցներից: Նա արդեն բավականին մեծացել է և փոխվել, սկսել է տարբերել քաղցրն ու թթուն, չնայած որ նա դեռևս չունի համային նախասիրություններ: Հետաքրքիր է, որ փոքրիկը ցերեկվա ժամերին ավելի լուռ է, իսկ երեկոյան ընհակառակը՝ ակտիվ: Բանը կայանում է նրանում, որ մայրիկը ցերեկը ավելի շատ է շարժվում, «օրորում է» նրան: Այդ իսկ պատճառով երեխան նախընտրում քնել այդ ժամերին: 
Երեխաների մեծ մասը այս ժամանակահատվածում արդեն ճիշտ դիրք են ընդունում՝ գլխով դեպի ներքև: Բայց եթե ձեր փոքրիկը դեռևս չի դիրքավորվել, վաղ է անհանգստանալ, նա կհասցնի շրջվել: 
28-րդ շաբաթում ծնված երեխաները կենսունակ են: Չնայած որ նրանց շանսերը փոքր են՝ այժմյան բժշկությունը կարողանում է փրկել նրանց կյանքերը: 

Առանց մտավախությունների և անհանգստությունների
Հաճախ այս ժամանակահատվածում կանայք դադարում են վախենալ վաղաժամ ծննդաբերությունից և բարդություններից: Ճանապարհի մեծ մասն արդեն ետևում է, ապագա մայրիկն իրեն տրամադրում է լավագույնի: Եվ այն փաստը, որ դեկրետային արձակուրդն արդեն մոտ է, խրախուսում է:

Հետևեք առողջ սննդակարգին
Եթե ձեր բժիշկը տեսնի, որ այտուցները ձեզ չեն շրջանցել, նա խմելու նոր ռեժիմ կնշանակի՝ ելնելով անհատական առանձնահատկություններից: Աղի օգտագործումը այս ժամանակահատվածում նույնպես պետք է լինի շատ քիչ: Փորձեք չուտել պահածոներ, թթուներ և կծու սննդամթերքներ: Եթե դուք հենց հղիության սկզբից տրամադրել եք ձեզ առողջ սննդակարգի, ապա ոչ մի արգելք և սահմանապակում չի կարող ձեզ վախեցնել:
Ահա այն սննդամթերքները, որոնք պետք են ձեզ առողջ սնվելու համար. շոգեխաշած բանջարեն, թարմ մրգեր, կաթնամթերք, տավարի միս, շիլաներ, մրգային ըմպելիքներ և սովորական ջուր: 
loading...

Օգտակար խորհուրդներ