
Այս ժամանակահատվածում պտուղը շատ ակտիվ է: Նայելով որովայնին՝ կինը կարող է նկատել, թե ինչպես է փոքրիկը տեղաշարժվում:
Հղիության 27-րդ շաբաթում կինն արդեն 9 կգ քաշ է հավաքել: Մինչև հղիության վերջ թույլատրելի է ևս 3-5 կգ: Այդչափ ավելացումը նորմայի սահմաններում է, իսկ դրանից ավել համարվում է ոչ միայն ավելորդ քաշ, այլև կարող է խնդիրներ առաջացնել մոր և երեխայի համար:
Այս ժամանակահատվածում շատ կարևոր է, որպեսզի պտուղը ճիշտ դիրք ընդունի ՝ գլխով դեպի ներքև: Բայց եթե ձեր փոքրիկը դեռևս այդ դիրքով չէ, անհանգստանալու կարիք չկա, նա դեռ ժամանակ ունի այն փոխելու: Հնարավոր է, որ ձեր բժիշկը խորհուրդ դա հատուկ մարմնամարզությամբ զբաղվել:
Ավել կիլոգրամներն արդեն փոխել են ձեր կազմվածքը: Մի փորձեք հագնել նախկին հագուստները՝ դրանք կարող են վտանգավոր լինել ձեր և երեխայի համար: Ձեր հագուստը պետք է լինի հարմարավոտ և ազատ, որպեսզի դուք ոչ մի անհարմարություն չզգաք:
Երկարությունը՝ 25 սմ![]() |
Ձեր փոքրիկը չափերով կարծես ծաղկակաղամբ լինի |
Պտուղը 27-րդ շաբաթում
Փոքրիկն արդեն կշռում է մոտ 1 կգ, իսկ երկարությունը հասնում է 25 սմ-ի: Նա օրվա 20 ժամը քնած է անցկացնում: Համարվում է, որ 27- րդ շաբաթում հնարավոր է փրկել երեխայի կյանքը: Սակայն դրա համար հարկավոր են հատուկ պայմաններ, որոնք կհամապատասխանեն ներարգանդային կյանքի պայմաններին:
Պտղի իմունային համակարգը սկսում է գործել, նա ինքնուրույն կարողանում է հաղթահարել որոշ վիրուսային հիվանդություններ: Այսպես ասած, երեխան ինքն իրեն կարողանում է պաշտպանել վարակներից:
Օգտակար սննդամթերք՝ սրտխառնոցի և այրոցի դեմ պայքարում
Շատ կարևոր է, որպեսզի հղի կինը առողջ սնվի: Դա ոչ միայն կփրկի սրխառնոցից և այրոցից, այլև ծննդաբերությունից հետո մայրիկը կկարողանա արագորեն հետ բերել իր նախկին քաշը: Աղի օգտագործման նվազեցման մասին բազմիցս նշել ենք: Դա այտուցներից խուսափելու միակ միջոցն է: