loading...

вторник, 2 мая 2017 г.

Հղիության 26-րդ շաբաթ/ hxiutyan 26 shabat

: Baby Life |
Հղիության 26-րդ շաբաթը եզրափակում է երկրորդ եռամսյակը:
Այս ժամանակահատվածում կինն իրեն լիարժեք հղի է զգում: Ժամանակն է եկել պատրաստվելու ծննդաբերությանը, ինչպես նաև  գրանցվելու հատուկ դասընթացների: Ձեր կարգավիճակն արդեն բոլորի համար ակնհայտ է: Ոմանք ձեզ խորհուրդներ կտան այս կամ այն հարցերով, իսկ մյուսները՝ որովայնի ձևից ելնելով՝ կփորձեն գուշակել աղջիկ է, թե տղա: Իրականում վերջինիս ձևը անմիջականորեն կախված է կնոջ կոնքերից՝ եթե այն նեղ է, ապա 26-րդ շաբաթում կնոջ որովայնը սրավուն տեսք կունենա:
Երկար ճանապարհն ու աստիճանները մեծ դժվարություններ են առաջացնում:
Այս ժամանակահատվածում քաշի ավելացումը կարող է հասնել մինչև 9 կգ: Կարող են անհանգստություն պատճատել մեջքի և ոտքերի ցավերը: Հաճախ հանգստացեք, խուսափեք երկարատև զբոսանքներից: 
Հնարավոր փոփոխությունները կարող են ձեզ վշտացնել: Բայց պետք է հասկանալ, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում: Փորձեք խուսափել ամեն տեսակի սթրեսներից: 
Նախկին հագուսներն արդեն նեղ են, իսկ որոշ դեպքերում  հարկ կլինի մեկ համար մեծ կոշիկ գնել: Բայց դա դեռ չի նշանակում, որ դուք դադարել եք գեղեցիկ և կանացի լինել: 
Երկարությունը՝ 23 սմՔաշը՝ 850 գ
     Ձեր փոքրիկը չափերով կարծես սեխ լինի

Պտուղը 26-րդ շաբաթում
Պտղի երկարությունը այս ժամանակահատվածում 23 սմ է, իսկ քաշը 850գ: Նա արդեն շատ ակտիվ է, և դուք դա զգում եք: Երբեմն երեխայի խփոցները բավականին ցավոտ են լինում, հատկապես, եթե դրանք դիպչում են լյարդին կամ միզապարկին: 
Փոքրիկը ճարպ է հավաքում, նրա մաշկը ավելի է բացանում: Այս ժամանակահատվածում պտուղը շատ զգայուն է ձայների նկատմամբ: Նրան հավանաբար դուր է գալիս հանիստ երժշտությունը, մոր քնքուշ ձայնը, իսկ աղմուկն ու բարձր ձայները կարող են վախեցնել նրան: 

Սնունդը 26-րդ շաբաթում
Սրտխառնոցն ու այրոցը այս ժամանակահատվածի մշտական ուղեկիցներն են: Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա. արգանդը սկսում է ճնշել ներքին օրգանները, անգամ մարսողական համակարգը ստիպված է լինում «տեղաշարժվել»: Այս իրավիճակին օգնության կարող է գալ միայն ճիշտ սննդակարգը: Սնվեք հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Տնային պայմաններում պատրաստված սնունդը նախընտրելի է: Սակայն այն նույնպես չպետք է ներառի կծու, աղի, ապխտած և յուղոտ սննդամթերքներ: Իսկ քաղցրն ու թխվածքները պետք է հասցնել նվազագույնի: Համեմունքները լավ կլինի չչարաշահել, քանի որ այն պտղաջրերը, որոնք կուլ է տալիս պտուղը մոր արգանդում, նույն համն են ունենում, ինչով սնվում է ապագա մայրիկը: 
loading...

Օգտակար խորհուրդներ