loading...

вторник, 25 апреля 2017 г.

Հղիության 25-րդ շաբաթ/ hxiutyan 25 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Հղիության 25-րդ շաբաթում վիժման վտանգը զգալիորեն նվազում է: Եվ միգուցե վաղաժամ ծննդաբերության ժամանակ հնարավոր լինի փրկել երեխայի կյանքը:
Կինը մեծ տեմպերով քաշ  է հավաքում, նա արդեն 6-7 կգ ավելացել է: Իսկ փոքրիկն այս ժամանակահատվածում արդեն ճիշտ դիրք է ընդունել ՝ գլխով դեպի ներքև: Սակայն երե դա  տեղի չի ունեցել, ապա նա դեռևս ժամանակ ունի դա անելու:
Թեև որոշակի վատ զգացողություններ կարող են ձեզ անհանգստացնել, բայց դուք դեռ կարողանում եք ինքնուրույն հագնել ձեր կոշիկները և ոչ այնքան շուտ եք հոգնում: Շաբաթական քաշի ավելացումը կազմում է 350գ, աշխատեք չգերազանցել այդ շեմը, վերահսկեք ձեր քաշը: Այն կանայք, ովքեր չարաշահում են աղը, կարող են ոտքերի այտուցների խնդրի առջև կանգնել: Դա ոչ միայն տհաճ է և տգեղ, այլև վտանգավոր:
Որովայնը 25-րդ շաբաթում ավելի է մեծանում: Այժմ հետազոտության ժամանակ բժիշկը չափում է որովայնի շրջագիծը, լսում է պտղի սրտի աշխատանքը, և կարող է որոշել վերջինիս դիրքը արգանդի խոռոչում:
Մի ծանրաբեռնեք ձեզ գործերով: Շատ կանանց սխալը կայանում է նրանում, որ այս ժամանակահատվածում նրանք փորձում են ամեն ինչ հասցնել: Թեկուզ եթե դուք ձեզ լավ եք զգում, կարիք չկա ձեր վրա վերցնել ավելին, քան պետք է: Դուք հանգստի, քնի և դրական էմոցիաների կարիք ունեք: Երախտագիտությամբ ընդունեք մտերիմների օգնությունը և մի ամաչեք այն խնդրելուց: 
Երկարությունը՝ 22 սմՔաշը՝ 700 գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես փոքրիկ դդում լինի

Պտուղը 25-րդ շաբաթում
Փոքրիկն արդեն 22 սմ է, իսկ քաշը կազմում է 700 գ: Այժմ պտուղը ավելի արագ է քաշ հավաքելու: Դուք կարող եք զգալ նրա զկռտոցը: Դա տեղի է ունեում այն պատճառով, որ փոքրիկը շատ պտղաջրերն է կուլ տալիս, լցնում է ստամոքսը: Դա նորմալ է և կարիք չկա անհանգստանալու: 25-րդ շաբաթում ենթադրվում է, որ պտղի թոքերն արդեն ձևավորված են:
Երեխայի շարժումները նկատելի են ողջ օրվա ընթացքում, իսկ հանգստի ու քնի ռեժիմները միշտ չէ որ համընկնում են:

Սնունդը` շատ ջուր, քիչ աղ
Ոչ մի նոր կանոն. սնվեք լիարժեք, փոքր չափաբաժիններով և բալանսավորված: Հակառակ դեպքում այրոցն անխուսափելի է: Հեղկուկը սահմանափակել պետք չէ, բայց ինչպես արդեն նշել ենք՝ գազավորված ըմպելիքներ և արհեստական հավելումներով հյութեր խմել պետք չէ: Իսկ աղի օգտագործումը հարկավոր է զգալիորեն նվազեցնել, որպեսզի խուսափել ոտքերի այտուցներից: 
Ի դեպ, նշենք, որ մարդուն հարկավոր է միայն 2 շաբաթ սննդի նոր ռեժիմին սովորելու համար: 

Հետազոտություններ
Այս ժամանակահատվածում, սովորաբար, հարկավոր է լինում մեզի և արյան անալիզ հանձնել: Եթե հարկ լինի այլ հետազոտություններ անկացնել, բժիշկը դրանք կնշանակի: 
25-րդ շաբաթում ուլտրաձայնային հետզոտության նպատակն է գնահատել պտղաջրերի քանակը, պտղի զարգացման տեմպերը: Այնպայման հայտնեք ձեր բժշկին ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրների մասին, ոչինչ մի թաքցրեք: 


loading...

Օգտակար խորհուրդներ