loading...

воскресенье, 23 апреля 2017 г.

Հղիության 24-րդ շաբաթ/ hxiutyan 24 shabat

: Ruzanna Mkhitaryan |
Հղիության 24-րդ շաբաթը ապագա մայրերի համար նոր զգացողությունների ժամանակաշրջան է: Փոքրիկը մեծ տեմպերով քաշ է հավաքում, և դուք դա զգում եք: Նրա խփոցները դառնում են ավելի զգալի: Բայց այսչափ հիանալի ժամանակահատվածում հղի կնոջը կարող են անհանգստացնել ոտքերի ցավը, որոշ անհարմարություններ ստամոքսի և միզապարկի շրջանում: Կնոջ օրգանիզմը բավարարում է պտղի բոլոր պահանջմունքները: Հիմա կարևորն այն է, որը փոքրիկին հարմար լինի աճել և զարգանալ մոր արգանդում: 
Ոտքերի ցավը փոքր ինչ մեղմելու համար ՝ ընտրեք ձեր ոտքին հարմար կոշիկներ: Որոշ կանայք այս ժամանակահատվածում բողոքում են այրոցից: Որպեսզի խուսափեք դրանից, սնվեք փոքր չափաբաժիններով: Հղիության այս հատվածում հղի կանանց մի մասը հակված է անհանգստությունների և նույնիսկ խուճապի մատնվելու իր փոխվող կազմվածքի պատճառով: Դա հատկապես վերաբերվում է այն կանանց, ովքեր իրենց առաջին երեխային են սպասում: Այստեղ միայն մեկ խորհուրդ կա. սիրեք ձեր նոր կարգավիճակը, և այն թույլ կտա ձեզ գեղեցիկ զգալ, հաճախ նկարվեք և կտեսնեք, թե ինչքան անսովոր և նուրբ տեսք ունեք: Կարևորը սթրեսի չմատնվելն է, այն միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի: 
Երկարությունը՝ 21 սմՔաշը՝ 530գ
   Ձեր փոքրիկը  չափերով կարծես եգիպտացորեն լինի 

Պտուղը 24-րդ շաբաթում
Փոքրիկի օրգան-համակարգերը ավարտում են իրենց ձևավորումը: Եկել է դրանց զարգացման և կատարելագործման ժամանակը: Երեխայի ռեֆլեքսներն ու զգայական օրգանները շարունակում են ակտիվորեն զարգանալ: Փոքրիկն արդեն կարողանում է արձագանքել լույսին, զգում է պտղաջրերի համը, տարբերում է մոր տրամադրությունը: 
Պտուղը քնում է 16-20 ժամ, և նրա օրվա ռեժիմը ամենևին չպետք է համընկնի մոր ռեժիմի հետ: Չնայած որ երեխայի մարմինը դեռևս շատ նիհար է, առանց ճարպի, վերջինիս շարժումները կարող են շատ կտրուկ լինել: Սովորաբար փոքրիկները ակտիվանում են գիշերային ժամերին, երբ մայրիկը արդեն պառկում է քնելու: 
Երեխայի քաշը 24-րդ շաբաթում 530 գ է, իսկ չափը՝ 21 սմ: Հարկավոր է ուշադրություն դարձնել նրա շարժումներին: Վերջինս հաճախ ազդանշաններ է ուղարկում. «ինձ դուր չի գալիս այն դիրքը, որով դու նստածես» կամ էլ «դու շատ բարձր ես խոսում, մայրիկ, և չափազանց անհանգստացած ես»: 

Սնունդը
Հղի կնոջ սննդակարգը, ինչպես նախորդ շաբաթներում, այնպես էլ հիմա պետք է ներառի հացահատիկներ, շոգեխաշած բանջարեղեններ, կաթնամթերք, տավարի միս, մրգային աղցաններ:
Իսկ յուղոտ և ապխտած սնունդը ընդունելը ավելորդ քաշի ավելացման հիմնական պատճառներն են, ինչպես նաև թխվածներն ու քաղցրեղենը: Զսպեք ձեր ցանկությունները, որպեսզի ծննդաբերությունից հետո չսկսեք պայքարել ավելորդ քաշի դեմ: 

Զգացողությունները 24-րդ շաբաթում
Հղի կինը այս շաբաթ հավաքում է մոտ 300-500 գրամ քաշ: Լավ կլինի, եթե դուք տանը ունենաք էլեկտրոնային կշեռք՝ ձեր քաշը վերահսկելու համար: Ինտենսիվ քաշի ձեռքբերումը կհանգեցնի բարդությունների առաջացման ինչպես հղիության, այնպես էլ ծննդաբերության ժամանակ: 
Այս ժամանակահատվածում շատանում է կնոջ քրտնարտադրությունը: Իսկ մազերը, մաշկն ու եղունգները մտահոգության առիթ չեն տա: Ընհանուր առմամբ հղի կինը իրեն լավ է զգում հղիության այս շրջանում, փայլում է իր երջանկությամբ: Եվ եթե ցանկանում եք, որ դա շարունակվի, հաճախ զբոսնեք և ավելի քիչ մոտեցեք սառնարանին: 
loading...

Օգտակար խորհուրդներ