loading...

четверг, 20 апреля 2017 г.

Հղիության 23-րդ շաբաթ/ hxiutyan 23 shabat

: Baby Life |
Այնչափ հետաքրքիր երկրորդ եռամսյակը շարունակվում է: Շատ մայրեր նկատում են, որ իրենց մազերն այսքան խիտ և մաշկն այսքան հարթ ու փայլուն չեն եղել: Իսկ «շնորհակալություն» պետք է հայտնել միայն հորմոններին, ինչպես տեսնում եք՝ այն միայն տոքսիկոզ չէ որ առաջացնում է: 
Ուշադիր եղեք, թե ինչ եք ուտում: Այն սնունդը, որը փորկապություն և այրոց է առաջացնում, ձեզ համար այժմ արգելված է:  Հնարավոր է որտքերում ծանրության զգացողություն առաջանա, մի վհատվեք, հագեք ավելի հարմար կոշիկներ:
Կանանց մեծամասնությունը այս ժամանակահատվածում իրեն սքանչելի է զգում: Բայց, այնուամենայնիվ, որոշ անհարմարություններ կարող են նկատվել: Հաճախ են հանդիպում ցավեր պոչուկի շրջանում, բայց եթե դրանք ուժեղ չեն, անհանգստանալու կարիք չկա, հակառակ դեպքում պետք է տեղեկացնել բժշկին: 
Որոշ կանաց մոտ այս ժամանակահատվածում նկատվում է երակների լայնացում: Այս հիվանդության դեպքում երակնե­րում կարող են բորբոքային հանգույցներ հայտնվել: Արյան զեղումները մեծ մասամբ լինում են ոտքերի երակներում, բայց կարող են նաև տարածվել արտաքին սեռական օրգանների երակների վրա։ Արյան շրջանառության ուժեղացումն ու արգանդի ճնշումն ավելի են ծանրացնում հիվանդության ընթացքը և կարող են բազմաթիվ տհաճու­ թյունների պատճառ դառնալ։ Հարկավոր է այն ժամանակին հայտնաբերել և չեզոքացնել: 
Այս ընթացքում կինը առավել զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, այդ իսկ պատճառով ցանկացած արևայրուք կարող է պիգմենտացիայի պատճառ հանդիսանա: 
Չափը՝ 20 սմՔաշը՝ 450գ
Ձեզ փոքրիկը չափերով կարծես  սմբուկ լինի

Պտուղը 23-րդ շաբաթում
Այս ժամանակահատվածում ապագա մայրիկները նկատում են ոչ միայն երեխայի շարժումները այլև տարբերում են, թե մարմնի որ հատվածը շարժեց: Հաճախ 23-րդ շաբաթում շարժումները այնքան ուժգին կարող են լինել, որ հնարավոր է որոշակի անհարմարություններ պատճառեն: Փոքրիկն արդեն կշռում է 450գ, իսկ չափը կարող է հասնել 20 սմ-ի: 
Փորձաքննությունները ապացուցում են , որ 23-րդ շաբաթում երեխան արդեն երազներ է տեսնում: Իսկ արտաքինից երեխան արդեն մեծացել է, նրա շարժումները դարձել են ավելի հստակ, նա հետաքրքրվում է արտաքին աշխարհով՝ քաշում է պորտալարը, շոշափում է իրեն: 
Փոքրիկը դեռևս շատ նիհար է, նա նման է ծերունու: Նրա աչքերը բացվել են, նա կարողանում է տարբերել լուսը խավարից: Նա վախենում է կտրուկ ձայներից, աղմուկից, նրան դուր են գալիս իր մայրիկի քնքուշ ձայնն ու օրորոցայինները: 

«Նոր» կազմվածք. հարմարվում ենք ու վայելում
Դուք ձեր կազմվածքում փոփոխություններ եք նկատում: Որոշ ապագա մայրերի դա ուրախացնում է, իսկ մյուսները դեռևս չեն հարմարվել իրեն  կազմվածքին, կարծես ամաչում են իրենց նոր չափերից, փոփոխված քայլվածքից: Անպայման կիսվեք ձեր ամուսնու հետ, նա ձեզ մեծ ինքնավստահություն կհաղորդի: 
Վերաբերվեք ձեզ ինչպես մոր, որը պաշտպանում է իր երեխային: Դա նշանակում է, որ ոչ մի սթրես և հիմար մտքեր չպետք է ձեզ անհանգստացնեն: 

Ընտրեք առողջ սնունդ
Այս ժամանակահատվածում հազվադեպ չեն հանդիպում այրոցն ու փորկապությունը: Մի կերեք այնպիսի բաներ, որոնք կարող են խթանել նման տհաճ երևույթների առաջացմանը: Փորձեք խուսափել յողոտ, կծու, ապխտած և քաղցր սննդամթերքներից: Չպետք է մոռանալ նաև ավելորդ քաշի առաջացման մասին: Այս ժամանակահատվածում նորմա է համարվում 6,5 կգ-ով ավելացումը: 
Իսկ խաշած տավարի մսից, ձկնից լավ կլինի չհրաժարվեք: Մի խմեք շատ քաղցր ըմպելիքներ, հրաժարվեք արագ պատրաստվող սննդից: 
loading...

Օգտակար խորհուրդներ