loading...

суббота, 15 апреля 2017 г.

Հղիության 22-րդ շաբաթ/ hxiutyan 22 shabat

: Baby Life |
Հղիության 22-րդ շաբաթում փոքրիկի օրգանիզմը ավելի է կատարելագործվում: Երեխան սերտորեն կապված է մորը, այդ թվում նաև էմոցիոնալ առումով: Ձեր բոլոր ապրումները փոխանցվում են նրան: 
Հնարավոր է, որ դուք արդեն դժվարությամբ եք կանգնում, նստում, երկար զբաղվում ինչ որ նույն գործով: Այն բանից, թե ինչպես է մայրը հոգ տանում իր և իր օրգանիզմի մասին, կախված է հղիության հետագա ընթացքն ու փոքրիկի ինքնազգացողությունը: 
Քնեք կողքի վրա, նստեք հարմարավետ՝ հենվելով աթոռի կամ բազմոցի վրա, ոտքը ոտքին մի գցեք: Հիշեք, որ ձեր գործողությունները ազդում են ոչ միայն ձեր, այլ նաև ձեր փոքրիկի վրա: 
Մի կորցրեք ձեր թանկագին ժամանակը՝ այն ինչ կարող եք անել հիմա, դժվար թե ձեզ հաջողվի երրորդ եռամսյակում: Շատ զբոսնեք, հաճախեք թանգարաններ և ցուցահանդեսներ, հանգիստն անցկացրեք բնության գրկում: Ձեր քաշը դեռևս այդքան շատ չի ավելացել, և դուք դեռ ձոզ թեթև եք զգում: Մի փոքր իսկ խնամքը ձեզ ինքնավստահություն կհաղորդի և կնդգծի ձեր գրավչությունը: 


Այս ժամանակահատվածում շատերը լնդերի խնդիր են ունենում: Եթե դրանք սկսել են արյունահոսել, հարկավոր է փոխել ատամի մածուկը և անցնել մի քանի անվտանգ ատամնաբուժական ընթացակարգեր: 
Երկարությունը՝  19 սմՔաշը՝ 400 գ
 Ձեզ փոքրիկը չափերով կարծես դդմիկ լինի

Պտուղը 22-րդ շաբաթում
Ձեր փոքրիկը օրեկան կատարում է երկու հարյուր շարժում, բայց ոչ բոլորն եք դուք զգում: Սակայն եթե փոքրիկըն իր մասին հաճախ է հիշեցնել տալիս, դա նշանակում է, որ նա թթվածնի պակաս ունի: Հնարավոր է դուք քիչ եք զբոսնում: Հաղորդեք այդ մասին ձեր բժշկին, նա կգնտնի ձեր փոքրիկի այդչափ ակտիվության պատճառը: 
Հղիության 22-րդ շաբաթը պտղի համար շոշափողական գիտելիքների ձեռք բերման ժամանակահատված է: Նա կարող է շոշափել իր դեմքը, ձեռքերով բռնելու շարժումներ կատարել, ինչպես նաև խփել առգանդի պատերին: Իսկ նրա ամենից սիրելի զբաղմունքը մատ ծծելն է: Փոքրիկի շարժումներն այս շրջանում բավականին նկատելի են: Այժմ շատ հեշտ կլինի որոշել՝ բալիկը քնած է, թե արթուն: Պտուղն արդեն ձևավորված փոքրիկ մարդուկ է, որը տարբերում է լույսը մթությունից, զգում է մոր տրամադրությունը և մեղեդային երաժշտությունը: Փոքրիկի շարժումներին հարկավոր է ուշադրություն դարձնել, հնարավոր է նա ուզում է հաղորդել որ դուք ճիշտ չեք նստած, պառկած կամ էլ շատ բարձր եք զրուցում: 


Էմոցիոնալ դաշտը
Այս ժամանակահատվածում կանանց մեծ մասը սկսում է նկատել, որ փոխվել է իր քայլվածքը, սկսել է մի փոքր անփույթ քայլել: Եթե ոմանք դա նորմալ են համարում, ապա մյուսների մոտ սկսում են բարդույթներ առաջանալ: Ադ պահին, բնականաբար, անհրժեշտ է մտերիմների աջակցությունը: Բայց բոլորը մի բարդեք հարազատների ուսերին, փորձեք խելամիտ դատել իրողությունը: 

Սնվելու կանոնակարգ՝ հաճախ և ոչ յուղոտ
Եկել է ժամանակը, երբ լրացուցիչ կիլոգրամները կարող են պարզապես արագ ավելանալ: Թույլ տալով ձեզ ամեն ինչ ուտել՝ կարող է խթան հանդիսանալ քաշի գերաճին: Իսկ դա անդրադառնում է և հղիության, և ծննդաբերության, և այն բանի վրա, թե ինչպիսի կազմվածք կունենա ապագա մայրիկը: 
Չնայած որ դուք, հավանաբար, օգտագործում եք վիտամինային հավելումներ, փորձեք նաև օգտակար նյութեր ստանալ ուտելիքից: Յուղոտ խոզի մսի փոխարեն օգտագործեք խաշած տավարի միս: Մայոնեզով աղցանը փոխարինեք բանջարեղեններով պատրաստված աղցանով: Ընկույզ, չիր, կաթնաշոռ, խաշած բանջարեղեններ՝ դա այն մթերքներն են, որ պետք է գրավեն ձեր ուշադրությունը: 
loading...

Օգտակար խորհուրդներ