loading...

вторник, 11 апреля 2017 г.

Հղիության 21-րդ շաբաթ

: Ruzanna Mkhitaryan |
  Հղիության 5-րդ ամիսը մոտեցավ իր ավարտին: Ծննդաբերությանը մնաց ընդամենը չորս ամիս, և այդքան կարևոր իրադարձությանը պատրաստվել է հարկավոր: Միգուցե հարկ լինի հատուկ դասընթացների հաճախել:
  Հղիության 21-րդ շաբաթում կանանց մեծ մասն արդեն 4 կգ քաշ է ձեռք բերում: Գնալով քաշի ավելացումը սկսում է արագանալ: Ապագա մայրիկը հիանալի տեսք ունի՝ մաշկը, մազերը, եղունգները գերազանց վիճակում են:  Եվ ինչու չէ այս ժամանակահատվածում կնոջը մեծ ուրախություն է պարգևում  լավ ինքնազգացողությունը: Դեռևս հոգնածություն և անքնություն չի զգացվում: Սակայն անգամ այս բարենպաստ ժամանակահատվածում ապագա մայրը կարող է որոշակի անհարմարություններ նկատել: Բայց դա կապված է ոչ թե կնոջ վիճակի, այլ նրա չափից դուրս զգայունակության հետ:
  Մեջքի ցավերից խուսափելու համար հարկավոր է նույն տեղում երկար չնստել, ընդունել հարմարավետ դիրք: Նույնը վերաբերում է քնին: Ամենահարմարավետ և ճիշտ դիրքը դա աջ կողքի վա քնելն է: Պետք չէ ամբողջ գիշեր անկողնու մեջ պտտվել, պարզապես հարմար դիրք ընդունեք և տրամադրեք Ձեզ  խորը քնի: Սենյակն անպայման հարկավոր է լավ օդափոխել:
  Արգանդն արդեն գտնվում է պորտից 1 սմ վերև, այն սկսում է ճնշել ներքին օրգանները: Բայց լուրջ խնդիրներ այն չպետք է առաջացնի: Փոքրիկի շարժումներն արդեն բավականին զգալի են: Նրա շարժումներից անգամ կարելի է նկատել, թե փորի որ հատվածում է նա խփում:
Երկարությունը՝ 18 սմՔաշը՝ 360գ
   Ձեր փոքրիկը չափերով կարծես գրեյֆրուտ լինի

  Պտուղը 21-րդ շաբաթում
  Պտղի երկարությունը 21-րդ շաբաթում կազմում է մոտավորապես 18 սմ, իսկ քաշը ՝ ընդամենը 360գ: Այս ժամանակահատվածում առավել ակտիվ զարգանում է երեխայի մարսողական համակարգը: Պտուղը կուլ տալով պտղաջրերը ոչ միայն մարզում է թոքերը, այլև կերակրափողը:
  Փոքրիկը գիշերները կարող է շատ ակտիվ լինել: Որպեսզի օգնել նրան քնել, կարելի է շատ նուրբ շոյել որովայնը և անգամ օրորոցային երգել: Երեխաններն այս ժամանակահատվածում արդեն արձագանքում են մոր ձայնին և տրամադրությանը:

  Ավելի շատ մայրական սեր
  Կինը ավելի շատ է իրեն որպես մայր զգում, չէ որ  փոքրիը հենց իր որովայնում է զարգանում: Հարկավոր է հիշել, որ դաստիարակության գործընթացը արդեն իսկ հարկավոր է սկսել: Խոսել փոքրիկի հետ արդեն իսկ անհրաժեշտ է: Շատ նրբորեն, հանգիստ, ջերմությամբ և սիրով դա արեք, նա ամեն ինչ զգում է:

  Սնունդը
  Ախորժակը վերահսկելը դարնում է ավելի դժվար: Անգամ մեկ ավելորդ կարկանդակը կարող է հիմք դնել քաշի ավելացմանը: Որպեսզի մինչև ծննդաբերությունը նորմայի սահմաններում մնալ, հարկավոր է որոշակի ռեժիմի սովորել:Դրա համար պետք է սնվել հետևյալ սխեմայով՝ նախաճաշին լավ կուշտ ուտել, կեսորին լիարժեք, բայց փոքր չափաբաժիններով, իսկ ճաշին սնվել ավելի թեթև: 
loading...

Օգտակար խորհուրդներ