loading...

пятница, 7 апреля 2017 г.

Հղիության 20-րդ շաբաթ

: Baby Life |
  Հղիության 20-րդ շաբաթն է, շնորհավորում ենք ՝ ճանապարհի կեսն արդեն ետևում է: Որովայնը զգալի մեծանում է, և շրջապատող մարդիկ արդեն իսկ նկատում են հղիության առկայությունը: Ամենադյուրին և բարենպաստ երկրորդ եռամսյակը շարունակվում է՝  իր հետ բերելով լավ ախորժակ և  գերազանց ինքնազգացողություն: Եթե Ձեզ իսկապես լավ եք զգում, ապա պետք չէ հրաժարվել սրճարաններ, թանգարաններ և հասարակական միջոցառումներ հաճախելուց: Դրական էմոցիաները Ձեզ պարզապես անհրաժեշտ են:
  Եթե 20-րդ շաբաթում ոտքերն արդեն այտուցվել են, հարկ կա անհապաղ դիմել բժշկի: Դա սովորաբար տեղի չի ունենում այս ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տարօրինակ զգացողության, ցավի մասին պետք է տեղեկացնել բժշկին:
  Հագուստը պետք է ընտրել ազատ: Կոշիկը նույնպես պետք է լինի հանգիստ, թույլատրելի բարձրակրունկի չափը 3-5 սմ:
Երկարությունը՝ 14-16 սմՔաշը՝ 260 գ
    Ձեր փոքրիկը չափերով կարծես կոկոս լինի

  Պտուղը 20-րդ շաբաթում
  Պտղի երկարությունը այս ժամանակահատվածում հասնում է 16 սմ-ի, իսկ քաշը, մոտավորապես, 260 գ է: Մի քանի շաբաթից պտուղը տեսականորեն դառնում է կենսունակ: Գրեթե բոլոր օրգաններն ու համակարգերը ձևավորվել են, բայց դեռևս դրանք պետք է կատարելագործվեն և պատրաստվեն գործելու մոր արգանդից դուրս:
  Փոքրիկն արդեն լսում է, տարբերում՝ լույսը, նա կարողանում է ծծել մատը, թեքել գլուխը: Ժամանակի մեծ մասը պտուղը քնած է, բայց նա չի մոռանում խաղալու մասին: Մաշկը ավելի է ձգվում, դրա տակ ճարպեր են կուտակվում: Իսկ դեքը դեռևս ծերունու դեմքի է նման, դրա տակ դեռևս ճարպեր չկան:
  20-րդ շաբաթում փոքրիկը առաջին անգամ բացում է աչքերը: Նա ոչ միայն կոպեր ունի, այլև թարթիչներ:
  Շատ երեխաներ այս ժամանակահատվածում արդեն դիրքավորվում են գլխով դեպի ներքև: Բայց եթե Ձեր պարագայում դա այդպես չէ, չմտածեք անգամ անհանգստանալ: Դա անպայման տեղի կունենա:



  Սնունդը
    Հղիության այս ժամանակահատվածում քաշի ավելացումը Ձեզ չի ստիպի շատ սպասել: Դա հատկապես վերաբերվում է այն մայրիներին, ովքեր չեն հետևում առողջ սննդակարգին: Օգտագործեք մրգեր և բանջարեղեններ, թարմ մրգերից պատրաստված հյութեր: Անպայման կերեք շիլաներ, հնդկաձավար և հատկապես տավարի միս՝ այն հարուստ է երկաթով:  Ձեր սեղանին պարտադիր պետք է լինեն նաև ձուկ և կաթնաշոռ: 
loading...

Օգտակար խորհուրդներ