loading...

среда, 5 апреля 2017 г.

Հղիության 19-րդ շաբաթ

: Ruzanna Mkhitaryan |

  Հղիության 19-րդ շաբաթում կանանց մեծամասնությունն արդեն զգում է երեխայի շարժումները: Ապագա մայրիկի քաշը գնալով ավելանում է, ազդրերն՝  ավելի լայնանում:
  Պտուղը մեծանում է, քաշ է հավաքում և ավելի է  սկսում նմանվել փոքրիկ մարդուկի: Հղիությունը մոտենում է իր միջնագծին, և դա չի կարող չուրախացնել:
  Քնելու համար հարմար դիրք ընտրելը դառնում է ավելի դժվար: Փորի վրա, այս ժամանակահատվածում, բացարձակապես անթույլարտելի է: Մեջքի վրա քնել նույնպես խորհուրդ չի տրվում: Կարելի է ձախ կողքի վրա պառ­կել՝ որովայնի տակ փափուկ բարձ դնելով։ 
 Քանի որ արգանդը մեծանում է, դա կարող է որոշակի ցավեր առաջացնել մեջքի ստորին հատվածում: Ոսկորները սկսում են վերադասավորվել, և միշտ չէ, որ դա անցավ է տեղի ունեունում: Սակայն անհանգստանալու կարիք կա միայն այն դեպքում, երբ ուժեղ ցավեր են լինում վորովայնի ստորին հատվածում: 
 Երկար մի նստեք նույն տեղում, ինչպես նաև` ոտքը ոտքին գցած, և հատկապես, հրաժարվեք բարձրակրունկներից: 
  Այժմ Ձեր կյանքում մի հրաշալի բան է տեղի ունենում ՝ դա երեխայի առաջին շարժումններն են: Նա Ձեզ ազդանշաններ է ուղարկում, և Դուք ավելի վառ եք սկսում գիտակցել, որ Ձեր վորովայնում փոքրիկ հրաշք է մեծանում:
Երկարությունը՝ 13-15 սմՔաշը՝ 200գ
  Ձեր փոքրիկը չափերով կարծես կարտոֆիլ լինի
  Պտուղը 19-րդ շաբաթում
  Մեծանում և ակտիվորեն զարգանում է երեխայի գլխուղեղը: Դրա շնորհիվ նրա շարժումները ավելի համակարգված են դառնում: Այս շաբաթում սկսում են ձևավորվել պտղի բրոնխները, շնչառական համակարգը կատարելագործվում է: Երեխայի վիզը ավելի է ամրանում, նա արդեն կարող է 180 աստիճան թեքվել:
  Նրա երկարությունն այս ժամանակահատվածում հասնում է 15 սմ-ի, իսկ քաշը՝ 200 գրամ:

  Սնունդը 19-րդ շաբաթում
  Այժմ Ձեր ճաշացանկի մեջ չպետք է լինի ճարպոտ և տապակած սնունդ: Կծու, թթու և ապխտած սննդամթերքը, ինպես նաև արհեստական հավելումներով կերակուրները պետք է հասցնել նվազագույնի: Եվ հատուկ հսկողություն է պետք դարձրնել քաղցրավենիքի օգտագործմանը: Այն չպետք է չարաշահել:
  Իսկ այն սննդամթերքները, որոնք հարուստ են կալցիումով և երկաթով, ընհակառակը, պետք է գրանցել ամենօրյա սննդակարգի մեջ: Դա նշանակում է, որ հնդկաձավարը, սալորաչիրը, տոմատի հյութը և տավարի միսը պետք է լինեն Ձեր սեղանին:

  Ուլտրաձայնային հետազոտությունը 19-րդ շաբաթում
  Ժամանակն է ստոգելու շաքարի և հեմոգլոբինի տոկոսը արյան մեջ, ինչպես նաև մեզ հանձնել՝ վերջինիս մեջ սպիտակուցների քանակը պարզելու համար: Հղիության մոտավորապես 18–20 շաբաթ­վա ընթացքում անհրաժեշտ է անցնել 2–րդ ուլտրաձայնային հետազոտությունը՝ պտղի օր­գանների կառուցվածքի վիճակը գնահատելու համար: 
loading...

Օգտակար խորհուրդներ