loading...

пятница, 21 апреля 2017 г.

Մինչև մեկ տարեկան երեխայի զարգացումը ամիսներով/ minchev mek tarekan erexai zargacume amisnerov

: Ruzanna Mkhitaryan |
Սպասումներով և հուզմունքներով լի ամիսներն արդեն ետևում են, իսկ երիտասարդ մայրիկի ծննդաբերության ժամանակ քրտնաջան աշխատանքը և անսահման համբերությունը վարձատրվեցին հավուր պատշաճի: Եվ ահա նորաթուխ ծնողների ձեռքերում հայտնվում է փոքրի երեխա, որը հավիտյան փոխում է նրանց կյանքը՝ իր հետ բերելով հարյուրավոր խնդիրներ և միլիոնավոր երջանիկ պահեր:  Նորածինը պարզապես անօգնական է թվում, սակայն մեկ տարվա ընթացքում վերածվում է փոքրիկ, բայց արդեն խելացի մի մարդուկի, որը կկարողանա ինքնուրույն նստել, շարժվել, խաղալ, խոսել իր սեփական լեզվով և նույնիսկ կայացնել ոչ հեշտ որոշումներ. օրինակ՝ «ուտել, թե չուտել ծաղկակաղամբ»: Այս տարիքում երեխաները տրամաբանական եզրակացության փորձեր են կատարում՝ «եթե ես գցում եմ գդալը, այն ընկնում է և ձայն է հանում»:


Երեխայի ամսական զարգացումը շատ արագ է ընթանում, նա օրեցօր փոխվում է ձեզ աչքի առջև: Յուրաքանչյուր նոր հմտություն ուրախություն է ծնողների համար, բայց փոփոխությունների հետ մեկտեղ նաև  հարցեր են առաջանում.
  • Հա՞րկ կա անհանգստանալու, եթե երեխայի քաշի տեմպերը սկսում են սնվազել 6 ամսականից հետո:
  • Ի՞նչ առանձնահատկությունների վրա պետք է ուշադրություն դարձնել բժշկական հետազոտություն անցնելիս:  Օրինակ, եթե առաջին ամսիներին փոքր ինչ շլությունը նորմալ է համարվում, ապա չորորդ ամսից հետո հա՞րկ կա դիմելու ակնաբույժի: 
  • Ինչպե՞ս կազմակերպել երեխայի առօրյա ռեժիմը, եթե առաջին ամիսներին նա քնում է օրը 18 ժամ, իսկ մեկ տարեկան հասակում ընդամենը մեկ անգամ է ցերեկային քուն մտնում: 
Որպեսզի օգնենք երիտասարդ ծնողներին,  մենք կազմել ենք երեխայի զարգացման հատուկ օրացույց ըստ ամիսների: Յուրաքանչյուր ամսվա համար գրված է առանձին նյութ, որը պատմում է, թե ինչպես է ընթանում երեխայի ֆիզիկական զարգացումը, նրա խնամքի և շփման պահանջմունքները: 



loading...

Օգտակար խորհուրդներ