loading...

четверг, 13 апреля 2017 г.

Երեխայի զարգացումը երկրորդ ամսում/ erexai zargacume 2 amsum

: Baby Life |
Ամենից դժվար ադապտացիոն շրջանը թե նորածնի և թե ծնողի համար հաջողությամբ ավարտված է: Հաջորդ 30 օրը հագեցած կլինեն ոչ պակաս կարևոր նոր բացահայտումներով, նոր ունակությունների յուրացմամբ, փորձի  և սովորությունների ձեռք բերմամբ:


Ֆիզիկական զարգացումը

Իր կյանքի երկրորդ ամսում ձեր մանկիկի օրգանիզմը շարունակում է զարգանալ շատ արագ տեմպերով: Այս չորս շաբաթների ընթացքում նա  800-1000գ քաշ կհավագի , իսկ հասակը կավելանա 3-4 սմ-ով, կրծքավանդակի և գլխի շրջագիծը՝ 10-15 մմ: Զարգացման այս շրջանում փոքրիկի ներքին օրգանների զարգացումը կրում է ակտիվ բնույթ: Մանկիկի օրգան-համակարգերը  մտնում են  ռիթմի մեջ: Մանկիկի հասակի և զարգացման բնականոն ընթացքը պահպանելու համար՝ ծնողները պետք է նրա համար ապահովեն քնի և կերակրման ստաբիլ ռեժիմ: Խնդիրը առավելապես դրված է մոր առջև: Հարկավոր  է հաշվի առնել, որ նորածինը օրը պետք է քնի 18-20 ժամ  և ուտի այնքան կաթ, որը կկազմի նրա զանգվածի 1/5 մասը: Օրինակ, եթե մանկիկի զանգվածը 4 կգ է, ապա օրական ընդունած կաթի քանակը չպետք է լինի 800 գ-ից պակաս: Սննդի այս քանակությունը հնարավորություն է տալիս նրան ապահովել լիարժեք էներգափոխանակություն, պահպանել ակտիվությունը և հավաքել քաշ: Եթե ծնողները նկատել են, որ մանկիկը մի փոքր քիչ կամ շատ է քնում կամ ուտում, ապա չպետք է մատնվեն խուճապի: Յուրաքանչյուր մանկական օրգանիզմ անհատական է և որևէ նորմատիվային հանգստի կամ կերակրման ռեժիմի չարժե հետևել: Որպես կանոն առողջ երեխաները արդեն այս ամսում զգում են իրենց նորման և կարողանում են մայրիկին հաղորդել այս կամ այն պահանջի մասին: Եթե երկրորդ ամսվա ընթացքում ձեզ չի հաջողվել ինքնուրույն հաստատել նրա ռեժիմը (նա վատ է քնում, քմահաճ է) ապա խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի: 
Մանկիկի կյանքի երկրորդ ամսում մայրական կաթի արտադրությունը պետք է ակտիվ լինի: Կաթը անհրաժեշտ է մեծ քանակությամբ և հաճախ: Եթե նկատել եք, որ մանկիկը չի կշտանում, փոխեք ձեր սննդակարգը, օգտագործեք մեծ քանակությամբ հեղուկներ (օրեկան 2 լ-ից ոչ պակաս), ձեր ճաշացանկի մեջ ավելացրեք կաթնաշոռ, ձուկ, խաշած միս, կաթ և կեֆիր: Կերակրելուց առաջ խմեք ոչ թունդ թեյ կա որևիցե  տաք հեղուկ:



Հասակը՝ 
53.51-54.53  սմ
Քաշը՝
4.150-4.320 կգ
Գլխի շրջագիծը՝
33-37 սմ
Կրծքավանդակի չափը՝
35-36 սմ




Մանկիկը ձեռք է բերում նոր շարժական ունակություններ
Նա փորի վրա պառկած դիրքում արդեն վստահ բարձրացնում է գլուխը և կարողանում է այն պահել 10-20 վարկյան: Բացի դրանից նա կարող է բարձրացնել կրծքավանդակը և մնալ այդ դիրքում ոչ երկար ժամանակ: Գորտի դիրքը, որը հատուկ է կյանքի առաջին շաբաթներին, աստիճանաբար փոխակերպվում է, ձեռքերը և ոտքերը ավելի թուլացած են և մեկնված են կողք: Եթե մեծահասակներից որևիցե մեկը պահի մանկիկին նստած դիրքով, ապա նա կարող է տատանել գլուխը: Ցանկացած վառ գույնի իրերը, չխչխկան խաղալիքները  դառնում են մանկիկի ամենահետաքրքիր առարկաները: Նա ամուր բռնում է խաղալիքը և կարող է այն պահել որոշ ժամանակ: Իսկ երբ մանկիկի ձեռքերը զբաղված չեն խաղալիքով, նրանք մասնակի բաց են: Երբեմն մանկիկը ողջ ուժով թափահարում է ձեռքերը օդում և դա բավականին նորմալ երևույթ է այս հասակի երեխաների համար:

Մանկիկը լացում է, երբ հոգնած է կամ չի կարողանում քնել
Բացի այդ մանկիկի լացը կարող է լինել յուրատեսակ ազդակ ծնողին այն մասին, որ նա կարիք ունի գրկախառնության:  Երեխաների մեծ մասի մոտ հայտնվել մայրական կամ հայրական ձեռքերում, դա հիանալի միջոց է հանգստանալու համար: Երբ մանկիկը տևական լաց է լինում, որի ընթացքում դողում են ձեռքերը և դունչը, շատ հաճախ հետ է տալիս կերածը, ետ է գցում գլուխը, անհապաղ անհրաժեշտ է դիմել նյարդաբանին: 
Մանկիկի մոտ կյանքի երկրորդ ամսում կարող են պահպանվել աղիքային ծակծկոցների երևույթները: Այն նվազագույնի հասցնելու համար, մայրը պետք է հետևի իր սննդակարգին: Անհրաժեշտ է սահմանափակել քաղցրը, հրաժարվել խաղողից և որոշ բանջարեղեններից, գազավորված ըմպելիքներից: Ծածկծկոցները թևթևացնելու համար կարելի է մանկիկին պառկեցնել փորի վրա, դնել տաք ջերմակ կամ մերսել փորիկը ժամսլաքի ուղղությամբ:
Կյանքի այս շրջանում ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մանկիկի մաշկի խնամքի հետ կաված հարցերին: Մերսումը, երեկոյան լոգանքը ոչ միայն օգտակար են մանկիկի համար, այլ նաև՝ հաճելի: Կյանքի երկրորդ ամսում մանկիկները ցուցաբերում են մեծ ակտիվություն՝ նախապատվություն տալով այս կամ այն շփման տեսակին: Գրեթե յուրաքանչյուր մեկ ամսեկան մանկիկի համար ամենասիրելի զբաղմունքը ճոճվելն է և թռչկոտելը: Սիրում են հարմարավետ պառկել հոր կրծքավանդակին:
Երկու ամսեկանում մանկիկը պետք է հետազոտվի մանկաբույժի, ակնաբույժի օրթոպեդի և նյարդաբանի կողմից:

Մտավոր զարգացումը

Երկրորդ ամիսը մի ժամանակահատված է, երբ մանկիկը սկսում է վստահ օգտագործել տեսողական և լսողական օրգանները: Տեսողական օրգանը համեմատած առաջին ամսվա հետ զգալիորեն զարգացել է,՝թույլ տալով մանկիկին ֆիքսել հայացքը անշարժ, վառ առարկայի վրա ամբողջ մեկ րոպե:
Մանկիկը արդեն կարողանում է հայացքով հետևել շարժական առարկաներին և բռնել ծնողների հայացքները:  Սովարաբար ծնողները մանկիկի տեսողական ռեակցիան ստուգելու համար կիրառում են ոչ բարդ մի թեսթ՝ աչքերից կես մետր հեռավորության վրա դանդաղ տեղաշարժելով որևէ վառ խախալիք, որի արդյունքում մանկիկը հայացքով հետևում է  շարժվող առարկային նույն արագությամբ, ինչպես որ շարժվում է օբյեկտը:
Լսողական ունակությունները երկրորդ ամսվա ընթացքում նույնպես զգալիորեն լավանում են: Այժմ ցանկացած ձայն լսելիս՝ մանկիկը ակտիվորեն փորձում է հայտնաբերել նրա աղբյուրը և տեղադիրքը:
Լսողության թեսթ կարելի է անցկացնել նույն չխչխկան խաղալիքի օգնությամբ՝ չխչխկացնելով  ոչ ավելի քան 10 վարկյան: Ձայներից հետո մանկիկը մի քանի վայրկյան քարանում է, գիտակցաբար վերլուծելով երևույթի բնությունը, իսկ հետո սկսում է պտտել գլուխը փորձ կատարելով գտնել աղմկոտ առարկան: Ձայնարձակիչ տարբեր առարկաներից բացի, մեկ ամսեկան մանկիկը սկասում է ականջ դնել նաև ձայներին: Նա հիանալի կերպով տարբերում է ձայների ինտոնացիան, և ի պատասխան փաղաքշական ձայնի կարող է անշտապ, հանգիստ շրջվել, բայց կարող է վախենալ  կտրուկ գոռոցից: Այդ իսկ պատճառով մանկական սենյակում պետք է զրույցել ցածրաձայն  և հանգիստ:

Մանկիկի էմոցիոնալ զարգացման դինամիկան

Մեկ ամսեկանում երեխաները ունակ են իրենց ծնողներին ժպիտ նվիրել : Այն  պատասխան ռեակցիա է,՝ուղղված ձեր քնքուշ վերաբերմունքին: Բացի ժպտալուց  երեխաներ այս տարիքում կարող են ծիծաղել և այդ ծիծաղի բնույթը տարբեր երեխաների մոտ տարբեր է: Երեխան մեկ ամսում փորձ է կատարում տարբերել կենդանի և անկենդան առարկաները: Ուշադրություն դարձրեք և նկատեք թե որքան շատ է ձեր երեխայի ուշադրությունը գրավում մեկ այլ փոքրիկ, քան թե առաջարկվող խաղալիքը: Մանկիկը այնպիսի հետաքրքրքսիրությամբ է նայում դիմացի երեխային կամ մեծահասակին, որ թվում է թե մեկ ամսեկան մանկիկը մտորում է տեսածի մասին: Միահնչյուն կոկորդային ձայները բնորոշ են մեկ ամսեկան երեխային: Մանկիկը հստակ արտասանում է ա, ու, օ, է, էէէ ձայները: Ձայնային այս գվվոցը մասնակի դիտարկվում է նաև կյանքի երկրորդ ամսում: Ամսվա վերջին մանկիկը ջանասիրաբար իրար է կապում ձայնավոր և բաղաձայն այնպիսի բառեր ինչպիսիք են էխէ, ախ, խո, խէ և այլն:   
Եթե մեկ ամսեկան երեխան գվվում է, ապա այն նա անում է էմոցիոնալ: Ամեն ձայնի մեջ նա դնում է զգացմունք, և հնարավոր է, որ նա ունակ է զգալու ծնողների տրամադրությունը, հատկապես մայրիկինը, քանի որ չի կորցրել նրա հետ այն կապը, որը առկա է եղել նրանց մեջ 9 ամիսների ընթացքում:  Մայրիկին նա վստահում է բոլորից շատ, նույնիսկ ցավակցում է, երբ մայրը ինչ որ բանից տխուր է, նա նույնպես տխրում է և սկսում է լացել: Այս տարիքում երեխաները սկսում են հետաքրքրվել շրջապատի մարդկանց դեմքերով: Տևական և ուշադիր հետազոտում են ծնողների դիմագծերը: Նունիսկ մանկիկի լացը կյանքի երկրորդ ամսում կապված է ասոցացվող շղթայով. սոված եմ-լացում եմ,  լսում են -ինձ կերակրում են: Չնայած մանկիկի աճի տեմպին՝ նրան անհրաժեշտ է պահել շատ վառ լույսից, շատ բարձր ձայներից, նրա քնի ընթացքում անհրաժեշտ է ցածրացնել կամ անջատել հեռուստացույցը և զսպել բացասական էմոցիաները: Բանավոր և վիզուալ կոնտակտը,  ինչպես նաև հպման կոնտակտը օգտակար է ձեր և մանկիկի միջև հարաբերությունների կառուցման համար: Շփվեք նրա հետ որքան հնարավոր է հաճախ, նույնիսկ կերակրելու ընթացքում, քնքուշ սեղմեք նրան ձեր մարմնին, շոյեք և նայեք նրա աչքերին: Հետագայում նա կսկսի դա հասկանալ:



loading...

Օգտակար խորհուրդներ