loading...

среда, 22 марта 2017 г.

Հղիության 9-րդ շաբաթ/ hxiutyan 9 shabat

: Baby Life |
  Շրջապատում քչերը կարող են նկատել Ձեր հղիությունը, առավել ևս հասկանալ Ձեր տրամադրության տատանումների պատճառը: Ձեզ միայն կարող է մատնել վաղ տոքսիկոզը, որը բարեբախտաբար լինում է ոչ բոլոր կանանց մոտ:  Սակայն կինը 9-րդ ամսում արդեն տեղեկացված է իր վիճակի մասին: Հնարավոր է, որ նա արդեն դիմել է բժշկի, կամ անգամ հաշվառվել է: 
  Այս ժամանակահատվածին բնորոշ են մի շարք փոփոխություններ: Երևի Դուք արդեն նկատել եք, որ որոշ զգեստներ արդեն իսկ սեղմում են գոտկատեղի հատվածում: 
  Ձեր քաշը այս ժամանակահատված հնարավոր է փոքր ինչ նվազի: Այն պայմանավորված է հղիության վաղ տոքսիկոզի զարգացման հետ: Սակայն, եթե այն Ձեզ չի անհանգստացրել, ապա Ձեր քաշը կամաց- կամաց կսկսի աճել: Ամեն դեպքում այդ ավելացումը դեռևս աննշան է: 
  Այս ժամանակահատվածում կարող են պահպանվել ուժեղ հոգնածությունը, հաճախակի գլխապտույտները, որոնք առաջանում են գլուխը արագ շրջելուց, կամ մարմնի դիրքը փոխելուց: Զգուշություն ցուցաբերեք ուշագնացությունից խուսափելու համար: 
Չափը՝ 22-30մմ.Քաշը՝ 4գ.
Ձեր փոքրիկը չափերով կարծես բալ լինի 
  Պտուղը հղիության 9-րդ շաբաթում
  Հղիության 9-րդ շաբաթում շարունակում է ակտիվորեն զարգանալ գլխուղեղը: Այն արդեն իսկ բաժանված է երու կիսագնդի: Մկանները զարգանում են, ինչի շնորհիվ և մեծանում են վերջույթները: Այժմ պտղի շարժումները ավելի կոորդինացված են: Վերին վերջույթները ավելի արագ են զարգանում: 
  Ձեռքերի մատները երկարում և իրարից անջատվում են, ափերը՝ ձևավորվում: Հղիության 9-րդ շաբաթում պտղի մեջքը ուղիղանումը, իսկ պոչը՝ անհետանում: 
  Սեռական կյանքը
  Եթե չկան հակացուցումներ և հղիության ընհատման վտանգ, ապա Դուք կարող եք շարունակել Ձեր ինտիմ կյանքը: Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում արգելված չէ, բայց և այնուամենայնիվ ցանկալի չէ: Այն կարող է արգանդի լարվածության պատճառ  հանդիսանալ: Հարկավոր է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել: 
  Սնունդը
  Պտղի աճի վրա կարող են ազդել բազմաթիվ հանգամանքներ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ սնվելը: Եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար ազդել երեխայի աճի վրա: Երեխան օգտագործում է այն էներգիան, որը մայրը սննդի հետ փոխանցում է նրան: Նա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պաշար պետք է հավաքի, ինչպես նաև ապահովի իր օրգանիզմի կենսագործունեությունը: 
loading...

Օգտակար խորհուրդներ