loading...

среда, 22 марта 2017 г.

Հղիության 8-րդ շաբաթ/ hxiutyan 8 shabat

: Ruzanna Mkhitaryan |
  Այս ժամանակահատվածում կանանց մեծ մասը արդեն գիտի իր վիրճակի մասին: Հղիության նախանշանները, որոնք ավելի վաղ ի հայտ էին եկել, դառնում են ավելի ակնհայտ: Հորմոնների աճը  տրամադրության տատանումների, քնկոտության, լացի պատճառ է հանդիսանում: Արգանդը սկսում է մեծանալ: Եվ, եթե կինը դա դեռևս չի նկատում, ապա նրա ներքին օրգաններն արդեն իսկ ճնշվում են: Միզարձակությունը դառնում է ավելի հաճախակի: Հղիության ժամանակ աղիների գործունեության ռեժիմը խանգարվում է: Կանանցից շատերը դժգոհում են փորկապությունից: Ոմանց մոտ հնարավոր է շագանակագուն արտադրություն նկատվել: Բայց եթե ցավեր չունեք և Ձեզ լավ եք զգում, դա նորմալ է: Ձեր իսկ հանգստության համար կարող եք դիմել բժշկի խորհրդատվությանը:  
  Հղիների գլխավոր խնդիրը այս ժամանակահատվածում՝ տւքսիկոզն է: Թքարտադրությունը, սրտխառնոցն ու փսխումը չեն թողնում նորմալ սնվել: Եվ եթե վերջինս տեղի  է ունենում օրը  անգամից ավել հարկ կա դիմել բժշկի:
Չափը՝ 14-20մմ  Քաշը՝ 3գ
 Ձեր փոքրիկը չափերով կարծես խաղողի հատիկ լինի
  Պտղի զարգացումը հղիության 8-րդ շաբաթում:
  Ընկերքը զարգանում է: Այս օրվանից պտուղը սկսում է սնվել պորտալարի միջոցով: Չնայած իր փոքր չափերին՝ այն արդեն մարդու տեսք է ունենում: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հստակ երևում են նրա ձեռքերը, ոտքերն ու գլուխը: 
  Ներքին օրգանները կատարելագործվում են: Սիրտը դառնում 4 խոռոչանի, երիկամները ի հայտ են գալիս երիկամները: Ներքին օրգանները սկսում են ձևավորվել՝ տղանների մոտ ամորձիները, աղջիկների մոտ ձվարանները: Սակայն արտաքինից տարբերել նրանց դեռևս հնարավոր չէ: Մեծ տեմպերով սկսում է կատարելագործվել նյարդային համակարգը: Երեխան ակտիվորեն շարժվում է: Սեղմում է ձեռքերն ու ոտքրը, պտտվում է: Այս ամենը լավ տեսանելի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Սակայն պտուղը դեռևս բավականաչափ պոքր է, որպեսզի մայրը զգա նրա շարժումները:  
  Այս շաբաթում պտղի բոլոր օրգանները ձևավորված են, իսկ հետագայում դրանք միայն կկատարելագործվեն, իսկ պտուղը կմեծանա: 
loading...

Օգտակար խորհուրդներ