loading...

понедельник, 20 марта 2017 г.

Հղիության 7-րդ շաբաթ/ hxiutyan 7 shabat

: Ruzanna Mkhitaryan |
  Այս ժամանակահատվածում սկսում է օրգանիզմի վերակառուցումը,  տեղի են ունենում հերմոնալ փոփոխություններ, իսկ հղիության նախանշանները դառնում են ավելի ակնհայտ: Շատ շատերը չեն կարողանում խուսափել տոքսիկոզից, հոգնածությունից և թուլությունից, բայց կան նաև այնպիսի հաջողակները, որոնց այդ զգացողությունները հայտնի չեն: Սակայն այն փաստը, որ կինը սկսում է փոխվել այս ժամանակահատվածում, միանգամայն ճիշտ է:
  Հղիության 7-րդ շաբաթին բնորոշ է նաև քնկոտությունը: Այս ամենի միակ պատճառը հերմոններն են, ավելի ճիշտ դրանց հարաբերակցության փոփոխությունները: Չնայած այդ բոլոր զգացողությունները՝ դժվար թե արտաքինից նկատեք հղիության առկայությունը:
  Հղիության այս ժամանակահատվածը լի է անակնկալներով: Որոշ հղի կանայք կբացահայտեն իրենց համար նոր ճաշատեսակներ, որոնց հանդեպ ժամանակին անտարբեր էին: Մյուսները՝ ձեռք կբերեն այնպիսի հետաքրքրություններ, ինչպիսիք են՝ արվեստը, ճանապարհորդությունը:
  Հնարավոր է ի հայտ գան տրամադրության տատանումներ, ախորժակի կորուստ, սրտխառնոց, ինչը մի փոքր կարող է փչացնել հղիության մասին տպավորությունները:

Բոյը՝ 5-13մմ         Քաշը՝ 0,8գ
       Սպիտակ լոբի
  Մաշկի, մազերի վիճակը կարող է վատանալ, քանի որ սննդարար նյութերը, վիտամիններն ու միներալները օգտագործվում  են նաև երեխայի սնուցման համար: Հերմոնալ փոփոխությունները կարող են պիգմենտացիայի պատճառ հանդիսանալ: Հետևաբար, շատ կարևոր է ճիշտ սնվել, հարկ եղած դեպքում օգտագործել վիտամինային հավելումներ: Այս ժամանակահատվածում առավել կարևորություն ունի ֆոլաթթուն: Այն անհրաժեշտ է երեխայի նյարդային համակարգի ձևավորման համար:
  Հղիության նախանշանները 7-րդ շաբաթում
  Հայտնի է, որ յուրաքանչյուր հղիություն ինքնատիպ է, բայց որոշ նախանշաններ բնորոշ են ապագա մայրերի մեծ մասի համար: Կրծքերի մեջ ծակոցներ են լինում, կամ կուրծքը գերզգայուն է դառնում, ինչպես դաշտանի ժամանակ: Կրծքերի պտուկները մգանում են և ուռչում, կրծքի արյունատար անոթները՝ ընդգծվում:
  Կինը ուտելիս, թեյ կամ սուրճ խմելիս բերանի մեջ մետաղական տարօրինակ համ կարող է զգալ:
  Հղիության համար շատ բնական վիճակ է տհաճ զգացումը, սրտխառնոցը առավորյան կամ օրվա ընթացքում: Այն հաճախ առաջանում է առավոտյան, երբ կինը սոված է: Այդ պատճառով շատ ճիշտ կլինի անկողնում նախաճաշելը; Օրվա ընթացքում պետք է ածխաջրերով հարուստ սնունդ ընդունել՝ մակարոնեղեն, կարտոֆիլ և հաց, իսկ տապակած ճաշատեսակներից պետք է խուսափել:
  Եթե հղիության այս ժամանակահատվածում ցավեր եք զգում որովայնի հատվածում և այն ուղեկցվում է արյունոտ լորձով՝ անհապաղ դիմեք բժշկի: Հնարավոր է, որ Ձեզ մոտ արգանդի հիպերտոնուս է:
  Պտուղը 7-րդ շաբաթում
  Ակտիվորեն ձևավորվում է ուղեղը: Պտուղը արդեն նման է փոքրիկ մարդուկի: Շաբաթվա վերջում սկսում են ձևավորվել սեռական օրգանները: Այս ժամանակահատվածում հստակ երևում են պտղի վերջույթները, բայց մատները դեռևս առանձնացված չեն: Ոտքերը ձեռքերից ավելի դանդաղ են աճում: 
  Դեմքը նույնպես սկսում է ձևավորվել: Շաբաթվա վերջում պտղի չափը կազմում է 5-13մմ, իսկ քաշը՝ 0,8գ: 
  Երեխայի սեռը որոշել  դեռևս հնարավոր չէ: 
loading...

Օգտակար խորհուրդներ