loading...

вторник, 14 марта 2017 г.

Հղիության 6-րդ շաբաթ/hxiutyan 6 shabat

: Ruzanna Mkhitaryan |

   Օրեց օր ապագա մայրերի համար հղիությունը ավելի հետաքրքիր և ուշագրավ է դառնում: Իմանալով իր վիճակի մասին՝  կինն իրեն իսկապես երջանիկ է զգում: Այն հրաշքը, որը գտնվում է նրա ներսում, նոր և հաճելի զգացողություններ է առաջացնում: Որոշ հորմոնների առկայությունը երբեմն դառնում է վատ կամ լավ տրամադրության պատճառ:
 Փորիկը աճում է ժամ առ ժամ: Նրա սիրտն արդեն բաբախում է: Ճիշտ է, այս ժամանակահատվածում դեռևս բժիշկներին չի հաջողվում լսել այն, բայց ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հնարավոր է տեսնել վերջինիս տրոփյունը փոքր կետի տեսքով: Այն րոպեում բաբախում է 150 անգամ ՝ չափահաս մարդու սրտից  2 անգամ շատ:
 Մոր օրգանիզմում էական փոփոխություններ են տեղի ունենում, որոնց պատճառ հանդիսանում են միայն հորմոնները: Մեծ արագությամբ արտադրվում է պրոգեստերոնը, որը անհրաժեշտ է օրգանիզմը տարբեր վարակներից պաշտպանելու համար: Սակայն, միևնույն ժամանակ, վերջինիս մեծ քանակությունը կարող է բացասաբար ազդեցություն թողնել մարսողական համակարգի վրա՝ դանդաղեցնելով այն և առաջացնելով սրտխառնոց, փսխում, որը ընդունված է անվանել տոքսիկոզ:
  
Ձեր փոքրիկը չափերով  կարծես ոլոռ լինի 


         Բոյը՝ 2-4մմ


 Հղիության նախանշանները 6-րդ շաբաթում
    Հղիության այս շաբաթը հաճախ ուղեկցվում է մի շարք տհաճ նախանշաններով: Դրանցից ոմանք կարող են անհանգստություն առաջացնել, օրինակ՝ արյունոտ արտադրությունը: Սակայն, եթե այն փոքր քանակությամբ է և չի առաջացնում ցավեր որովայնի հատվածում, անհանգստանալու կարիք չկա: 
  Այսպիսով, հղիության 6-րդ շաբաթում առանձնացվում են հետևյալ նախանշանները՝

  • թքարտադրության բարձրացում 
  • հոգնածություն
  • հաճախակի միզարձակություն
  • տրամադրության տատանումներ
  • առավոտյան փսխումներ
Սակայն նշենք, որ ոչ բոլոր հղի կանանց մոտ են ի հայտ գալիս հետևյալ նախանշանները:  Գրեթե կանանց 1/3-ը այս ժամանակահատվածում  ոչ մի փոփոխություն չի նկատում իր օրգանիզմում: 

  Պտուղը 6-րդ շաբաթում
  6-րդ շաբաթում պտուղը չափով կարծես ոլոռ լինի, բայց դրա հետ մեկտեղ սկսում է ձևավորվել նրա նյարդային համակարգը, ձեռքերն ու ոտքերը: Դեմքը ձեռք է բերում որոշակի դիմագծեր: Աչքերի տեղում փոսիկներ են առաջանում: Նյարդային համակարգի զարգացման հետ միաժամանակ, զարգանում է նաև մկանային համակարգը: Այդ իսկ պատճառով, պտղի մոտ առաջանում է զգայունակությունը, նա արձագանքում է արտաքին ազդակներին: Մարմնում արյունը սկսում է շրջանառվել: Սկսում են ձևավորվել ներքին օրգանները: 
  Ուլտրաձայնային հետազոտություն
  6-րդ շաբաթում հղիությունը հաստատվում է գրեթե բոլոր կանանց մոտ: Արգանդը մեծանում է, լավ տեսանելի է սրտի բաբախոցը: Պտուղը մոտավորապես 4մմ է, իսկ ձվաբջիջը՝ 25: 
  Ինչից զգուշանալ
  Հղիության ժամանակ տարօրինակ արտադրությունները Ձեզ պետք է անհանգստացնեն, քանի որ այն կարող է վիժման պատճառ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով անհապաղ դիմեք բժշկի: Հղիության համար վտանգ են ներկայացնում նաև գրիպը, բարձր տաքությունը, տաք լոգանքը: 
  Այս ժամանակահատվածում ցանկալի է սնվել փոքր չափաբաժիններով: Սնունդը պետք է բաղկացած լինի վիտամիններով և սպիտակուցներով, ծովամթերքներով և կաթնամթերքներով: 
  Սեռական հարաբերությունները թույլատրելի են, եթե վիժման վտանգ չկա: 
  Հաճախակի դիմեք բժշկի օգնությանը: Նրանք կօգնեն Ձեզ հաղթահարել առաջացող խնդիրները: 



loading...

Օգտակար խորհուրդներ