loading...

воскресенье, 12 марта 2017 г.

Հղիության 5-րդ շաբաթ/ hxiutyan 5 shabat

: Ruzanna Mkhitaryan |

   Հղիությունը շատ նուրբ և յուրահատուկ գործընթաց է: Ապագա մայրերը շատ հետաքրքրված են պարզելու թե ինչ է իրենց սպասվում 5-րդ շաբաթում, թե ինչ նախանշաններ կարող են լինել, և թե ինչպես է զարգանում իրենց փոքրիկը: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածը շատ բարենպաստ է: Կնոջ օրգանիզմը աստիճանաբար վերակառուցվում է, պտուղը՝ աճում: Հետևաբար, եթե հղիությունը պլանավորված է և սպասված, ապա պետք է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել և հետևել սեփական առողջությանը ինչպես հարկն է: Չէ որ հենց այս ժամանակ է սկսվում կառուցվել երեխայի ներքին օրգաններն ու համակարգերը:


  Քաշը - 1գ       Բոյը - 1,5մմ
     Ձեր փոքրիկը չափերով կարծես քունջութի սերմ լինի 


















Հղիության նախանշանները 5-րդ շաբաթում
  Եթե ապագա մայրիկը դեռ չգիտի իր նոր կարգավիճակի մասին, ապա շատ շուտով նրան այդ մասին կհուշեն առաջին նախանշանները: ԵՎ դա մեծամասամբ տեղի է ունենում 5-րդ շաբաթում: Սովորաբար այս ժամանակահատվածում սկսում են ի հայտ գալ առաջին նախանշանները, որոնք կասկած են սերմանում, որ "ինչ որ բան այն չէ": Իհարկե առաջին և ամենաակնհայտ նախանշանը դա  դաշտանի ուշացումն է:
  Արտաքին ոչ մի փոփոխություն կնոջ մոտ չի նկատվում: Սակայն, առավել ուշադիր դիտարկելով սեփական մարմինը՝ ապագա մայրիկը կարող է նկատել, որ պտուկների ծայրերը փոքր ինչ մգեցվել են: Հազվադեպ պատահում է նաև, որ փորի վրա սև գիծ է առաջանում: Այս նախանշանները սովորաբար ի հայտ են գալիս հղիության վերջին եռամսյակում, սակայն կարող են հայտնվել նաև հիմա:
  Հղիության թեստը միշտ չէ, որ 5-րդ շաբաթում ցույց է տալիս վերջինիս առկայությունը, քանի որ հղիության հորմոնի առկայությունը արյան մեջ դեռևս չնչին է: Այս շաբաթում շատ կանանց մոտ ի հայտ են գալիս այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են ՝ առավոտյան սրտխառնոցը, քնկոտությունը, հոգնածությունը: 
  Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր հղիություն, ինչպես նաև օրգանիզմ յուրովի է: Հնարավոր է, որ վերը նշված նախանշաններից ոչ մեկ ձեզ մոտ չարտահայտվեն: Եվ դա միանգամայն նորմալ է, հատկապես, որ հղիության ժամկետը դեռևս շատ փոքր է: 
  Էմոցիոնալ դաշտում նույնպես կարող են փոփոխություններ լինել: Կարող եք նկատվել հուզական պոռթկումներ, զգայունություն, խոցելիություն: 
  5-րդ շաբաթում հնարավոր է արտադրություն տեսնեք այրան տեսքով, բայց եթե այն առատ չէ և ցավ չի առաջացնում, ապա կարիք չկա մտահոգվելու: 


Ինչ է տեղի ունենում հղիության 5-րդ շաբաթում

  Պտուղը 5-րդ շաբաթում դեռևս շատ փոքր է: Սակայն, ուլտրաձայնային հետազոտությունը ցույց կտա դրա առկայությունը: Շատ դեպքերում, բժիշկներին հաջողվում է միայն տեսնել ձվաբջիջը արգանդի խոռոչում: 
  Շարունակվում է ձևավորվել ապագա երեխայի ներքին օրգանները: Սկսվում է ձևավորվել նաև նյարդային համակարգը: Շարունակվում է պտղի օրգանիզմի բջիջների ակտիվ բաժանումը: Հենց այս ժամանակ է սկսում ձևավերվել արյունատար անոթներն ու սիրտը:  Արդեն շատ շուտով այն կսկսի իր աշխատանքը: Շատ դժվար է պատկերացնել, բայց փոքրիկ մարդուկի սիրտը արդեն սկսում է բաբախել: 
  Պտղի երկարությունը 5-րդ շաբաթում կազմում է 2մմ:
  Այս ժամանակաշրջանում վիժման վտանգը դեռևս շատ մեծ է: Այդ իսկ պատճառով պետք է ժամանակավորապես հրաժարվել ծանր ֆիզիկական աշխատանքներից: 

  
loading...

Օգտակար խորհուրդներ