loading...

вторник, 7 марта 2017 г.

Հղիության 3-րդ շաբաթ/ hxiutyan 3 shabat

: Baby Life |

  Հղիության 3-րդ շաբաթը շատ կարևոր ժամանակահատված է, քանի որ հենց այդ ժամանակ է սկսվում պտղի
ակտիվ զարգացումը, ինչպես նաև ձվաբջջի տեղակայումը արգանդի մեջ, որի նպատակն է ինչքան հնարավոր է շուտ հասնել արգանդի խոռոչ և բարեհաջող ամրանալ նրա պատին:

  Կարելի է ասել, որ հղիության 3-րդ շաբաթը դա պտղի գոյության առաջին շաբաթն է: Ձվազատումից անմիջապես հետո՝ ջվաբջիջը ունի ընդամենը 24 ժամ, որպեսզի հանդիպի սպերմատազոիդին արգանդի խողովակի մեջ: Եթե դա տեղի չունենա ժամանակին, ապա ձվաբջիջը կկորցնի իր բեղմնավորվելու կարողությունը: Հետևաբար, հղիության 3-րդ շաբաթում առավել նշանակալից իրադարձությունը համարվում է ձվաբջջի բեղմնավորումը: Վերջինս մի քանի օր գտնվում է արգանդի խողովակում և շարունակում է իր ճանապարհը դեպի արգանդի խոռոչ: Ինչ վերաբերվում է պտղին՝ այն սնուցվում է արգանդի խողովակներում արտադրվով սպիտակուցներով և իր սեփական էներգետիկ պաշարներով:
  Արգանդի խոռոչ հասնելուն պես սաղմը սկսում է ամրանալ արգանդի պատին, ավելի ճիշտ էնդոմետրիումի շերտին: Ահա այսքանով ավարտվում է հղիության 3-րդ շաբաթը:
loading...

Օգտակար խորհուրդներ