loading...

понедельник, 6 марта 2017 г.

Հղիության 2-րդ շաբաթ/ hxiutyan 2 shabat

: Baby Life |
  Ահա և ավարտվեց հղիության առաջին շաբաթը: Թէ ինչ է սպասվում կնոջ օրգանիզմին, թե որոնք են ձվազատման "գաղտնիքները", և ինչպես մեծացնել բեղմնավորման հավանականությունը, կարող եք կարդալ ստորև:
  Հղիության 2-րդ շաբաթը դա հենց այն շաբաթն է, որը նախորդում է բեղմնավորմանը: Հենց 12-14 օր հետո էլ կանանց մեծ մասի մոտ տեղի է ունենում ձվազատում: Պտուղը նույնպես այս շաբաթ դեռևս գոյություն չունի: Իրականում պտուղը ամրանում է արգանդին 3-4-րդ շաբաթում, և հենց այդ ժամանակ էլ այն կարող են տեսնել ուլտրաձայնային հետազոտման ժամանակ: 
  Դաշտանային ցիկլի ավարտից հետո կնոջ օրգանիզմը պատրաստվում է բեղմնավորման: Հղիության 2-րդ շաբաթում կամ դրա ավարտվելուն պես տեղի է ունենում ձվազատումը, որին այդքան սպասում են հղիանալ ցանկացող շատ կանայք: Սա առավել բարենպաստ ժամանակ է բեղմնավորման համար: 

  Հղիության նախանշանները 2-րդ շաբաթում
  Դեռևս ոչ մի նախանշան կինը չի կարող նշմարել, քանի որ բեղմնավորումը դեռևս տեղի չի ունեցել: Սա ձվազատման ժամանակահատվածն է, և միայն նպաստավոր պայմանները կարող են խթանել բեղմնավորմանը: 
  
  Հնարավո՞ր է արդյոք մեծացնել բեղմնավորման հավանականությունը
  Սեռական հարաբերության ժամանակ, գինեկոլոգները խորհուրդ են տալիս հետևել որոշ խորհուրդների: Դրանցից են՝ 
  • «Միսիոներական» դիրքը
  • Սեռական հարաբերության ժամանակ խորհուրդ է տրվում  կնոջ հետույքի տակ բարձ տեղադրել
  • Սեռական ակտից հետո մնալ պարկած 20-30 րոպե: 
loading...

Օգտակար խորհուրդներ