loading...

четверг, 30 марта 2017 г.

Հղիության 18-րդ շաբաթ

: Ruzanna Mkhitaryan |
  Ապագա մայրիկների մեծ մասը այս ժամանակահատվածում արդեն հստակ գզում է իր փոքրիկի շարժումները, որը, անշուշտ, մեծ երջանկություն է պարգևում: Հենց որ Դուք սկսեցիք նկատել դրանք, փորձեք հետևել հաճախականությանը: Նորմայի սահմաններում այն պետք է լինի ժամում 4-8 անգամ:
 Փորիկը 18-րդ շաբաթում զգալիորեն մեծ է, այն դժվար է չնկատել: Ապագա մայրիկի քաշը կարող է ավելանալ 4,5-6 կգ-ով:  Այս ժամանակահատվածում որովայնի ստորին հատվածում չպետք է ցավեր նկատվեն, իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդպիսիք, անհապաղ դիմեք բժշկի:
  Շրջապատեք Ձեզ գեղեցիկ բաներով, դիտեք սիրելի ֆիլմերը: Մի լսեք ագրեսիվ երաժշտություն, Ձեր երաժշտական ցանկի մեջ միայն պետք է լինեն մեղմ և հաճելի երաժշտություններ: Ապագա մայրիկի համար շատ օգտակար է այցելել ցուցահանդեսներ, թանգարաններ, և ինչու չէ, ինքներդ փորձեք նկարել:
Երկարությունը՝ 12,5-14 սմՔաշը՝ 200գ
  Ձեր փոքրիկը չափերով կարծես մանգո լինի 


  Պտուղը 18-րդ շաբաթում
  Եթե պտղի զարգացումը 18-րդ շաբաթում նորմալ է ընթանում, ապա նրա ձեռքերն ու ոտքերը, որպես կանոն, ամբողջովին ձևավորված են: Ավելին, նրա մատների վրա արդեն մատնահետքերն են ձևավորվել:
  Զարգանում է երեխայի գլխուղեղը: Աչքերը դեռևս փակ են, բայց այս շաբաթում պտուղն ի վիճակի է արձագանքել լույսին:
  Պտղի երկարությունը այս ժամանակահատվածում հասնում է 14 սմ-ի, իսկ քաշը՝ 200գ: Նա դեռևս իրեն շատ ազատ է զգում արգանդում, հանգիստ կարողանում է շարժվել և պտտվել: 

  Սնունդը
  Շարունակեք առողջ սնվել: Անպայման Ձեր սննդակարգի մեջ ներառեք ապուրներ, բանջարեղենային աղցաններ, եփած տավարի միս:  Չմոռանաք ընկուզի, շիլաների և մրգերի օգտակարության մասին: 
  Չչարաշահեք պահածոյացված մթերքները, կետչուպն ու մայոնեզը: Խմեք շատ սովորական ջուր, կոմպոտներ և քամած հյութեր: 
loading...

Օգտակար խորհուրդներ