loading...

вторник, 28 марта 2017 г.

Հղիության 16-րդ շաբաթ

: Baby Life |
  Հղիության 16-րդ շաբաթը ընթանում է իր հունով: Երկրորդ եռամսյակը շարունակում է ուրախացնել տոքսիկոզի և տրամադրության տատանումների բացակայությամբ: Պտուղը մեծ տեմպերով աճում է, փորիկն արդեն կլորություն է ձեռք բերում: Այն կանայք, ում մոտ այս հղիությունը առաջինը չէ, հավանաբար արդեն զգացել են իրենց փոքրիկի շարժումները:
  Նորմալ ընթացով հղիության ժամանակ ցավեր չպետք է լինեն: Եթե, այնուամենայնիվ, այդպիսի բան եք նկատում, անհապաղ դիմեք բժշկի:
  Կուրծքը մեծանում է, սակայն նրա զգայունակությունը՝ նվազում: Եթե առաջ դա կարող էր խանգարել նորմալ քնին, ապա , հավանաբար, այդ երևույթն  արդեն ետևում է: 
  Որոշ կանայք այս շաբաթ կարող են նկատել երեխայի շարժումները: Հաճախ կանայք չեն գիտակցում, որ դա այն է ինչին նրանք այդքան երկար սպասել են:
  Կնոջ հերմոնները կարգավորվում են, նա դառնում է ավելի հանգիստ: Երեխայի կյաքնի վտանգի հետ կապված անհանգստություններն արդեն ետևում են: Երկրորդ եռամսյակում հազվադեպ են հանդիպում վիժումներ: Եթե ապագա մայրիկը սնահավատ չէ, ապա արդեն կարելի է փոքրիկին առաջին անհրաժեշտ պարագաները գնել: Իսկ եթե Դուք դեռևս երեխայի սեռը չգիտել, սկսեք չեզոք գույներից: 
Երկարությունը ՝ 11սմՔաշը ՝ 100գ
           Ձեր փոքրիկը չափերով կարծես ավոկադո լինի 

  Պտուղը 16-րդ շաբաթում
  Պտղի քաշը այս ժամանակահատվածում կազմում է 100-120գ, իսկ երկարությունը՝ 11սմ: Փոքրիկն արդեն պարանոցն ուղիղ է պահում, նա սովորել է գլուխը կողքեր շրջել: 
  Այս ժամանակահատվածում սկսում են իրենց ակտիվ գործունեությունը երիկամներն ու միզապարկը: Փոքրիկը միզում է ամեն 45 րոպեն մեկ: Նրա արյան կամզը աբողջովին ձևավորված է:Այս շրջանում հնարավոր կլինի որոշել պտղի արյան կարգն ու ռեզուս գործոնը: 
  Ինչպես սնվել
  Այս ժամանակահատվածում կինը -2-2,5կգ քաշ է հավաքում: Սնվեք օրը 4-5 անգամ փոքր չափաբաժիններով: Երբեք մի բաց թողեք նախաժաշը: Այն պետք է լինի առողջ և սննդարար:   Պակասեցրե՛ք քաղցրեղենի և աղի սննդի քանակությունը։ Հրաժարվե՛ք պահածոնե­րից, ապխտած մթերքներից: 
loading...

Օգտակար խորհուրդներ