loading...

понедельник, 27 марта 2017 г.

Հղիության 15-րդ շաբաթ

: Baby Life |
  Հենց այս ժամանակահատվածում է կանանց որոշ մասը նկատում, որ մաշկը դարձել է ավելի չոր, եղունգները՝ փխրուն, իսկ մազերը սովորականից ավելի շատ են թափվում: Դրա հետ մեկտեղ փոքրիկը լավ զարգանում է և ինտենսիվ պատրաստվում կյանքին: Այդ դեպքում եկեք ճշտենք, թե ինչն է այս արտաքին փոփոխությունների պատճառը, և ինչպես դրա դեմ պայքարել:
  Կնոջ օրգանիզմում ավելի է մեծանում կալցիումի և այլ սննդարար նյութերի պահանջը: Հույսներդ մի դրեք միայն վիտամինների վրա, սնունդը նույնպես  պետք է ապահովի այդպիսի անհրաժեշտ էլեմենտներով: Եթե ապագա մայրիկին գիշերները տանջում են հոդացավերը, ապա կալցիումի պակասն արդեն ակնհայտ է:
  Արգանդը մեծանում է և տեղավորվում որովայնի խոռոչում՝ այդպիսով փոքր ինչ քչացնելով միզապարկի վրա ճնշումը: Հաճախակի միզարձակությունը մնում է ետևում: Բայց դրա հետ մեկտեղ սկսում է ճնշում գործադրել աղիների վրա:
  Արյան ծավալի մեծացումը ուղակիորեն կապված է օրգանիզմում երկաթի անհրաժեշտության հետ: Դրա անբավարարությունը կարող է հղիության անեմիա առաջացնել, որի արդյունքում նկատվում են գլխապտույտ և թուլություն:
Երկարությունը՝ 93-103սմՔաշը՝ 70գ
       Ձեր փոքրիկը չափերով կարծես նարինջ լինի 
  Պտղի զարգացումը հղիության 15-րդ շաբաթում
  Այս ժամանակահատվածում պտղի երկարությունը 10 սմ-ից ավելի է, իսկ քաշն արդեն 70 գրամ է: Սեռական օրգաններն արտաքինից արդեն տարբերվում են, դա նշանակում է, որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հնարավոր է որոշել երեխայի սեռը:
  Ոտքերն այլևս իրենց աճով չեն զիջում, նրանք արդեն ձեռքերից երկար են: Աչքերը մոտենում են իրար, իսկ ականջները գրեթե կատարյալ են: Փոքրիկի մարմնի վրա շարունակում են մազիկներ աճել:
  Պտուղը դեռևս կարմրավուն տեսք ունի, այն այլևս թափանցիկ չէ: Փոքրիկը շատ է աշխուժացել, ապագա մայրիկը շուտով կզգա նրա առաջին խփոցները:
  Ինչ ուտել
  Այս ժամանակահատվածի հիմնական ֆիզիոլոգիական խնդիրը փորկապությունն է: Խուսափել դրանից կարելի միայն ճիշտ սնվելով: Դրանք են՝ մրգերն ու բանջարեղենները, շիլաները, կաթնամթերքը: Կալցիումի պակասը լրացնելու համար նախաճաշին հարկավոր է ուտել կաթնաշոռ: Խմեք 2 լիտրից ոչ պակաս ջուր: 
  Այցելեք ատամնաբույժի
   Հատուկ հետազոտություններ այս ժամանակահատվածում չեն նշանավկում, եթե իհարկե հղիությունը նորմալ է ընթանում: Օգտագործեք այդ ժամանակը ատամնաբույժի այցելելու համար: Տոքսիկոզը այլևս չի անհանգստացնում, անզգայացումը վտանգավոր չէ, իսկ ատամները խնամքի կարիք ունեն:  Բոլոր ատամնաբուժական խնդիրները փորձեք լուծել 2-րդ եռամսյակի ընթացքում, եթե իհարկե չեք հասցրել դա մինչ հղիությունը: 
  Զգացողությունները հղիության 15-րդ շաբաթում
  Կրծքերի պտուկները, որպես կանոն, ավելի են մգվում, իսկ կրծքերը լցվում են: Նախկին կրծկալները փոքր ինչ սեղմում են:  
  Եթե կնոջը գիշերն անհանգստացնում է շնչահեղձությունը, պետք  չէ անհանգստանալ, դա միանգամայն նորմալ է: Քթի արյունահոսությունը այս ժամանակահատվածում նույնպես հավանական է, և դա այն պատճառով, որ մոր օրգանզմում շատացել է արյան ծավալը: 
  Փորիկը հղիության 15-րդ շաբաթում մեծանում է, պետք չէ նեղ հագուստներ կրել: Փորձեք վայելել Ձեր հղիությունը, և ինչու չէ հղիների համար նախատեսված խանութներ գնացեք: 
loading...

Օգտակար խորհուրդներ