loading...

воскресенье, 26 марта 2017 г.

Հղիության 14-րդ շաբաթ

: Ruzanna Mkhitaryan |
  Հղիության 14-րդ շաբաթը շատ բարեհաջող ժամանակահատված է ապագա մայրիկի ինքնազգացողության համար: Այդ գաղտնիքի մասին դեռ շատերը տեղյակ չեն, բայց փոքրիկն արդեն ուշադրություն է պահանջում: Նա լսում է մոր ձայնը, զգում  նրա տրամադրությունը: Ժամանակն է սկսել խոսել նրա հետ:
  Հնարավոր է ախորժակը ավելի լավանա: Այս ժամանակահատվածում օրգանիզմին հարկավոր են սպիտակուցներ: Սնվեք ամբողջական, բայց փոքր չափաբաժիններով:
  Մայրիկի փորիկը արդեն վերև է բարձրացել և մի փոքր կլորացել է: Այն դեռևս հնարավոր է կոծկել որոշակի հագուստի տակ: Նրանք, ովքեր սպասում են իրենց երկրորդ երեխային հնարավոր է, որ արդեն զգացել են վերջինիս առաջին շարժումները: Բայց եթե դա դեռևս տեղի չի ունեցել, ապա  անպայման կզգան այն  18-20 շաբաթներում: Այսպիսով երեխան փորձում է կապ հաստատել ծնողների հետ:
  Կինը սկսում է քաշ հավաքել, բայց դրա միակ պատճառը արյան ծավալի մեծացումն է: Այժմ ապագա մայրիկը միայն ուրախանում է քաշի ավելացումով, բայց հարկավոր է փոքր ինչ զսպել ախորժակը: Հակառակ դեպքում արդյունքը կլինի ոչ նրա օգտին: 
Երկարությունը ՝ 80-113 մմ Քաշը՝ 40գ 
                Ձեր փոքրիկը չափերով կարծես խնձոր լինի 
  Պտուղը 14-րդ շաբաթում
  Այս ժամանակահատվածում պտուղը արագորեն աճում է և քաշ  հավաքում: Եթե հնարավոր լինել տեսնել նրան, ապա Դուք կնկատեիք, որ նա նման է նորածնի: Նա արդեն ունի ունքեր և թարթիչներ, իսկ նրա դեմքի միմիկաները բավահանին զարգացած են: Փոքրիկն արդեն ծծում է մատը, և դա նրան դուր է գալիս: Երբ մայրը ինչ որ քաղցր բան է ուտում, փոխվում է նաև պտղաջրերի համը՝ նա հաճույքով սկսում է կուլ տալ դրանք: Զարգանում են  համային ռեցեպտորները: 
  Երեխայի սեռը դեռևս որոշել հնարավոր չէ, չնայած որ սեռական օրգանների զարգացումը գրեթե ավարտված է: 
  Պտղի երկարությունը այս ժամանակահատվածում միջինում կազմում է 8,7 սմ , իսկ քաշը ՝ 43գ: 
  Օրգանիզմը պահանջում է լոբի և տավարի միս
  Քանի որ ակտիվ զարգանում է երեխայի մկանային համակարգը, մոր օրգանիզմը պահանջում է ավելի շատ սպիտակուցներ: Այդ իսկ պատճառով Ձեր ճաշացանկի մեջ հարկավոր է ներառել եփած տավարի միս և լոբի: Չմոռանաք օգտագործել նաև մգեր և բանջարեղեններ: 
  Քաղցրավենիքն ու թխվածքեղենը լավ կլինի սահմանափակեք: Երկու հոգու տեղ ուտելու կարիք ամենևին չկա: Դուք միայն ավելորդ քաշ ձեռք կբերեք: 
  Այս ժամանականերում միայն սնունդը չի կարող բոլոր անհրաժեշտ վիտամիները ապահովել մորը: Այդ իսկ պաճառով հնարավոր է, որ բժշկը վիտամինային կոմպլեքս նշանակի: 
loading...

Օգտակար խորհուրդներ