loading...

пятница, 24 марта 2017 г.

Հղիության 13-րդ շաբաթ/ hxiutyan 13 shabat

: Ruzanna Mkhitaryan |
  Հղիության 13-րդ շաբաթը եզրափակում է առաջին եռամսյակը, և շուտով ձեր վիճակը շրջապատողների հա­մար կդառնա տեսանելի։ Հորմոնները, բարեբախտաբար, սկսում են «հանգստանալ» : Կինը նկատում է, որ տրամադրության տատանումները կամաց- կամաց հեռանում են: Սրտխանոց չկա, ախորժակը լավ է, հաճախակի միզարձակությունը նույնպես դադարել է անհանգստացնել: 
  Արգանդը արդեն շարժվում է որովայնի խոռոչ: Քանի որ այս շրջանում ներքին օրգանները սկսում են տեղափոխվել, այն կարող է  շնչարգելություն և այրոց առաջացնել: Երկար քայլելուց հետո վերջույթներում կարող եք ծանրություն զգալ, հոգնածությունը կլինի ավելի ուժեղ, քան սովորաբար: Այդ իսկ պատճառով քայլեք դանդաղ և շատ հանգստացեք: 
  Եթե հաճախ արգանդի լարվածություն եք զգում, ապա հարկ կա դիմել բժշկի: Իսկ մինչ այդ փորձեք պարկել և հանգստանալ: 
Երկարությունը՝ 65-78մմՔաշը՝ 20գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես նեկտար լինի 
  Պտուղը 13-րդ շաբաթում
  Պտուղը աճում է ժամ առ ժամ: Երկարությունը մոտավորապես 7,8 սմ է, իսկ  քաշն արդեն՝  20 գ ։ 
  Միայն պատկերացրեք, այս ժամանակահատվածում երեխայի կաթնատամների սաղմերն արդեն իսկ ձևավորված են: Նրա ենթաստամոքսային գեղձը «սովորել» է  առաջին ինսուլինը արտադրել:  Ողնուղեղի, փայծաղի և լյարդի մեջ արդեն սկսվել է արյան բջիջների ձևավորումը։ Զարգանում են մկանները, որոնք հարկավոր են լինելու ծծելու ռեֆլեքսի համար։
  Ինչպես սնվել
  Պտուղն իր աճի համար անհրաժեշտ բո­լոր նյութերը ստանում է մոր միջոցով։ Այդ պատճառով էլ մոր ճիշտ սնվելը շատ կարևոր է հղիության ամբողջ ընթացքում։ Ճիշտ հա­մակցված սննդի մեջ պետք է լինեն բավա­րար քանակությամբ օսլայաշատ ածխա­ջրեր, սպիտակուցներ, մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, ճարպեր, հանքային նյութեր և վիտամիններ։ Ածխաջրեր են պարունակում հացը, շի­լաները, մակարոնեղենը և կարտոֆիլը։ Այդ ածխաջրերը հղի կնոջը էներգիա են մա­տակարարում՝ վիտամինների, հանքային նյութերի և սննդային նրբաթելերի բավա­րար քանակով։ Կաթն ու կաթնամթերքները, հատկապես պանիրն ու կաթնաշոռը  հարուստ են սպիտակուցներով, ան­փոխարինելի ամինաթթուներով, վիտամին­ներով և կալցիումով։ Մրգերը, բանջարեղենը և աղցանները հա­րուստ են վիտամիններով և հանքային նյու­թերով։ Բանջարեղենի կանաչ տերևների, մրգերի, ընկույզի, հացի և բրնձի մեջ մյուս վի­տամինների հետ միասին կա նաև ֆոլաթթու։
  
loading...

Օգտակար խորհուրդներ