loading...

пятница, 24 марта 2017 г.

Հղիության 12-րդ շաբաթ/ hxiutyan 12 shabat

: Baby Life |
 12-րդ շաբաթում հղիության ընդհատման վտանգը զգալիորեն նվազում է: Դա նշանակում է, որ կարելի է այդ մեծ գաղտնիքի մասին պատմել հարազատներին, ընկերներին և ղեկավարին:
  Կինն այս ժամանակահատվածում արդեն պետք է հաշվառված լինի և այցելի բժշկին 3-4 շաբաթը մեկ: Ինքնազգացողությունը, սովորաբար, լավանում է, իսկ պտուղը շարունակում է զարգանալ:
  Հղիության յուրաքանչյուր շաբաթ ուղեկցվում է որոշակի նշաններով, զգացողություններով և փոփոխություններով: Առավոտյան սրտխառնոցը աստիճանաբար անհետանում է: Սնունդը վերջապես տհաճություն չի պատճառում: Եվ հնարավոր է, որ հաճախակի միզարձակությունն այլևս չի անհանգստացնում: Կինը կարող է նկատել, որը սիրտը սկսել է արագ զարկել: Դրա պատճառը արյան շրջանառության ուժեղացումն է:
  Էմոցիոնալ դաշտում դեռևս կայունություն չկա, հանկարծակի խուճապն ու տրամադրության տատանումները նորմալ են այս փուլի համար:  Բժժշկի թույլտվությամբ՝ կարելի հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ զբաղվել: Դա օգտակար է ոչ միայն մարմնի այլև հոգեկան վիճակի համար: 
  Արգանդը մեծանում է և փոքր կոնքից բարձրանում է որովայնի խոռոչ՝ դրանով իսկ ճնշում գործադրելով սրտի, թոքերի և երիկամների վրա:
Չափը՝ 61մմՔաշը՝ 9-13գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես լիմոն լինի
  Պտուղը 12-րդ շաբաթում
  Պտուղը ավելի է նմանվում մարդու, սակայն նրա գլուխը  շարունակում է մարմնից մեծ մնալ: Սկսում են ձևավորվել կոպերը:  Մատների վրա արդեն եղունգներ կան:  Չնայած որ վերջույթները դեռևս շատ փոքր են նրանք ամբողջովին ձևավորված են:
  Փոքրիկը արդեն կարողանում է շարժել շուրթերը, բռունցք անել, փակել և բացել բերանը, միզել և նույնիսկ կուլ տալ իրեն շրջապատող հեղուկը: 
  Ինչպես սնվել
  Ձեր սնունդը այս ժամանակահատվածում պետք է լինի տարատեսակ: Կենտրոնացեք մրգերի և բանջարեղենների վրա: Օրը 2 լիտր ջուր խմեք, մի գնեք քաղցր գազավորված ըմպելիքներ և հյութեր: Հարկավոր է հրաժարվել նաև արագ պատրաստվող սնունդից (fast food): Փորձեք քնելուց առաջ չուտել:
  Ուլտրաձայնային հետազոտությունը 12-րդ շաբաթում
  Հղիության այս շրջանում ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր կլինի որոշել պտուղների թիվը և արգանդի խոռոչում պտղի տեղակայումը, ճշտել հղիության ժամկետը և ծննդաբե­րության օրը, տեսնել ընկերքի և պտղի դիրքը, պտղա­ջրերի քանակը, գնահատել պտղի նորմալ զարգացման ընթացքը,  հայտնաբերել պտղի գլխուղեղի, ողնա­շարի, սրտի և մյուս օրգանների զար­գացման խախտումները:
  
loading...

Օգտակար խորհուրդներ