loading...

четверг, 23 марта 2017 г.

Հղիության 11-րդ շաբաթ/ hxiutyan 11 shabat

: Ruzanna Mkhitaryan |
  Հղիության 11-րդ շաբաթում արտաքին փոփոխությունները դեռևս նկատելի չեն: Շատերին այս շաբաթ կհաջողվի ազատվել տոքսիկոզից: Բայց եթե դա դեռ տեղի չի ունեցել, անհանգստանալու կարիք չկա: Այն կարող է շարունակվել մինչև 14-րդ շաբաթ և ավելի: Հաճախ դրան փոխարինելու է գալիս այրողը, ինչպես նաև փորկապությունը: Սրանց միակ պատճառը հորմոնների աշխատանք է: Սակայն մի տրամադրեք Ձեզ, այդ երևույթները ոչ բոլորի մոտ են արտահայտվում: Այս ժամանակահատվածում հեշտոցային արտադրությունը կարող է ուժեղանալ, բայց եթե այն բաց գույն ունի, անհանգստանալու պատճառ չկա։ Քորի, տհաճ հոտի և գույնի ի հայտ գալը վկայում է վարակի, օրինակ՝ կաթնասնկախտի, տրիխոմոնիազի հայտն­վելու մասին։
  Հնարավոր է, որ տրամադրության տատանումները դեռ չեն լքել Ձեզ: Փորձեք ամեն ինչ չբարդել հորմոնների վրա, մի կորցրեք ինքնատիրապետումը, եղեք համբերատար և խելամիտ:
  Պտուղը 11-րդ շաբաթում
  Այս ժամանակահատվածում պտղի չափերը հասնում են 6սմ-ի, իսկ քաշը 8-10գ: 
  Այն շատ արագ է զարգանում՝
  • Կարող է բարձրացնել գլուխը
  • Նրա մոտ առաջանում է բռնվելու ռեֆլեքսը
  • Զարգանում է երեխայի մարսողական համակարգը
  • Սկսում են ձևավորվել սեռական օրգանները
  • Երեխան արդեն կարողանում է արձագանքել արտաքին ազդակներին
  • Նրա շարժումները դառնում են ավելի հստակ:
Չափը՝ 44-60մմՔաշը՝ 8գ
Ձեր փոքրիկը չափրով կարծես լայմ լինի

  Ինչ ուտել
  Անպայման ներառեք Ձեր ճաշացանկում շիլաներ, կաթնաշոռ, մրգեր և բանջարեղեններ, տավարի միս, կանաչի, ընկույզ և բուսական յուղ: Սնվեք փոքր չափաբաժիններով՝ ամեն 3-4 ժամը մեկ: Հակառակ դեպքում այրոցն ու փորկապությունը անխուսափելի են: Յուղոտ, կծու, տապակած և ապխտած ճաշատեսակներից լավ կլինի հրաժարվեք: Ըմպեք սովորական ջուր, թարմ մրգերից պատռաստված հյութեր: 

  Հետազոտություններ
 Արյան ընդհանուր քննություն
 Արյուն կվերցնեն երակից, որպեսզի պարզեն արյան խումբն ու ռեզուս–գործոնը, սեռական ճանապարհով փոխանցվող հի­վանդությունների առկայությունը, օրինակ՝ սիֆիլիս և ՄԻԱՎ:
 Մեզի ընդհանուր քննություն 
 Մեզի քննությունը թաքնված բակտերիաների հայտնաբերման համարեն:
Ուլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտության նպատակն է այս փուլում գնահատել հղիության ընթացքը, որոշել պտուղների թիվը, ինչպես նաև որոշել  պտղի օձիքային տարածու­թյան հաստությունը:
loading...

Օգտակար խորհուրդներ