loading...

четверг, 23 марта 2017 г.

Հղիության 10-րդ շաբաթ/ hxiutyan 10 shabat

: Ruzanna Mkhitaryan |

  Հղիության 10-րդ շաբաթը եզրափակում է պտղի զարգացման առավել բարդ և վտանգավոր ժամանակահատվածը:

 Հենց 8-10-րդ շաբաթներում է, որ բացասաբար ազդող գործոնները, ինչպիսիք են սթրեսը, մոր հիվանդությունները (այդ թվում նաև գրիպը), ինչպես նաև տարբեր դեղորայքների ընդունումը կարող են ճակատագրական լինել:
  Հիմա, երբ արդեն առաջին ինը ամիսները ետևում են, պտղի արդեն իսկ ձևավորված օրգանները շարունակում են զարգանալ և կատարելագործվել: Բացի այդ, այս ժամանակահատվածում ամբողջովին ձևավորվում և և իր գործունեությունն է սկսում ընկերքը: Այժմ այն պատասխանատու է բոլոր նյութափոխանակության գործընթացների և վնասակար նյութերի կանխարգելման համար: Սա նշանակում է, որ կրիտիկական ժամանակահատվածը արդեն հետևում է:
  Հղիության 10-րդ շաբաթում Ձեզ դեռևս կարող է անհանգստացնել տոքսիկոզը: Այդ տհաճ երևույթը կարող է մի փոքր ուժեղանալ: Այդ իսկ պատճառով ապագա մայրիկը պետք է լցվի համբերատարությամբ և փորձի կատարել բժշկի խորհուրդները այն մի փոքր մեղմելու համար:
  Սրտխառնոցին և փսխումին կարող է միանալ նաև այրոցը: Դա հղիության ժամանակ սովորաբար տեղի է ունենում երկու պատճա­ռով՝ ստամոքս–աղիքային համակարգի շար­ժունակության նվազման և ստամոքսի վրա մեծացող արգանդի ճնշման հետևանքով, երբ արգանդը մեծանում է և բարձրանում դեպի որովայնի խոռոչի վերին հատվածը։ Բացի այդ, մեծացած արգանդը սեղ­մում է միզապարկը, և հղի կինն ունենում է հաճախամիզություն։
  Այս ժամանակահատվածում կնոջ մազերի աճը արագանում է, դրանք կարող են առաջանալ դեմքի, փորի և կրծքերի վրա: Սակայն անհանգստանալու կարիք չկա, դա ընդամենը հորմոնալ փոփոխությունների ազդեցությունն է, որը կանցնի ծննդաբերությունից հետո:
Նշենք նաև, որ այս ժամանակահատվածում ուլտրաձայնային հետազոտություն նախատեսված չէ:
Չափը՝ 31-42մմՔաշը՝ 5գ
Ձեր փոքրիկը չափերով կարծես ելակ լինի

  Պտուղը 10-րդ շաբաթում
  Պտուղը շարունակում է ակտիվորեն զարգանալ: Ոսկորների աճի համար շատ մեծ կարևորություն ունի կալցիումի օգտագործումը:
  Արդեն իսկ ձևավերվել են էմբրիոնի դեմքն ու ստորին ծնոտը, բայց դեմքի մկաները դեռ նոր են սկսում իրենց զարգացումը: Այս ժամանակահատվածում ակտիվորեն սկսում է ձևավորվել վերին շուրթը: Պտղի քիթը ամուր փակված է լորձաթաղանթով, այն դեռևս ամբողջովին ձևավորված չէ, բայց արդեն առկա են հոտառական ընկալիչները: 
  Սկսում են ձևավորվել բերանի խոռոչի մկանային հյուսվածքները: Աստիճանաբար զարգանում են ծամելու մկանները: Ձևավորվում են պարանոցի և կոկորդի մկանային համակարգերը: 
  Պտղի ստամոքսը սարժվում է դեպի որովայնի ստորին հատված և զբաղեցնում է իր տեղը: Սիրտը անհավանական արագությամբ  աշխատում է՝րոպեում զարկելով 160-170 անգամ: 
  Պտղի չափերը 10-րդ շաբաթում հասնում է հասնում է մինչև 31-42մմ: Ընդ որում երկարության գրեթե կեսը կազմում է գլուխը: Էմբրոնի քաշը տատանվում է 3-5 գ սահմաններում: 

Խորհուրդ:  Ապագա մայրիկը պետք է ծայրահեղ ուշադրություն ցուցաբերի, պետք է խուսափի սթրեսներից և ծանր աշխատանքից: Այս ժամանակահատվածում լավ կլինի, որ նա շատ հանգստանա և ուժ հավաքի, քանի որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: 

loading...

Օգտակար խորհուրդներ