loading...

понедельник, 6 марта 2017 г.

Հղիության 1-ին շաբաթ/hxiutyan 1 shabat

: Baby Life |

  Հղիության ժամկետը ընդունված է հաշվել սկսած վերջին դաշտանային ցիկլի առաջին օրվանից, քանի որ շատ դժվար է որոշել ձվազատման , ինչպես նաև բեղմնավորման օրերը: Նշենք որ, առաջին շաբաթում ոչ մի պտուղ էլ դեռևս գոյություն չունի, և  հետևաբար վորոշել հղիության առկայությունը հնարավոր չէ:

  Սովորաբար, ձվազատումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի 14-րդ օրը: Հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս ֆոլիկուլից և պատրաստվում է բեղմնավորման: Սակայն պատահում են շատ դեպքեր, երբ ձվազատումը տեղի է ունենում ավելի շուտ կամ ավելի ուշ՝ կախված կնոջ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, ինչպես նաև դաշտանային ցիկլի տևողությունից:
Հղիության ընթացքն ու հետագա զարգացումը սկսվում է ձվաբջջի ձևավորման փուլից:

Հղիության նախանշանները 1-ին շաբաթում
  Հղիության առաջին երկու շաբաթները ընթանում են գաղտնի: Ի վերջո, անգամ ապագա մայրը տեղյակ չի լինում այն մասին, որ իր ձվաբջիջը շուտով կբեղմնավորվի: Այդ իսկ պատճառով հղիության նախանշանները բացակայում են:
  Հղիության առաջին շաբաթը շատ կարևոր է, եթե ոչ որոշիչ: Պտղի հետագա զարգացումը, ինչպես նաև հղիության առկայությունը կախված է  այն բանից, թե ինպես այն կնթանա:
  Նման արտահայտված նախանշանների մասին խոսելը , ինչպիսիք են՝ առավոտյան սրտխառնոցը, հոտերի հանդեպ անհանդուրժողականությունը, դեռևս շատ շուտ է:
Հղիության թեստը նույնպես կտա բացասական պատասխան: Աննշան և հազիվ տեսանելի երկրորդ գիծը կհայտնվի ոչ շուտ քան 10-12 օր հետո: 
loading...

Օգտակար խորհուրդներ