loading...

среда, 29 марта 2017 г.

Հղիության 17-րդ շաբաթ

: Ruzanna Mkhitaryan |
  Հղիության 17-րդ շաբաթում արգանդը սկսում է մեծանալ դեպի վերև և իր հետ բերում է որոշակի տհաճ երևույթներ, որոնցից են՝ այրոցը, շնչահեղձությունը և հաճախամիզությունը: Բայց ամենևին պարտադիր չէ, որ այդ բոլոր նշանները ի հայտ գան Ձեզ մոտ: Չմոռանանք, որ ամեն օրգանիզմ ինդիվիդուալ է:
  Կինը կարող է նկատել, որ սիրտը սկսել է արագ աշխատել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ընկերքը անոթներով սննդարար նյութեր է տեղափոխում: Սրտի բարձր աշխատանքը կարող է լնդերի արյունահոսության պատճառ հանդիսանալ , այդ իսկ պատճառով, հարկավոր է ատամնաբույժի դիմել, որպեսզի նա անվնաս միջոցներ նշանակի բերանի խոռոչը լվալու համար: Քրտնարտադրությունը նույնպես ուժեղանում է: Դրանից վախենալ հարկավոր չէ, հաճախ ցնցուղ ընդունեք և օգտագործեք ոչ սուր դեզոդորանտներ: 
  17-րդ շաբաթում Ձեր փորիկն արդեն նկատելի է , և դժվար թէ կարողանաք այն թաքցնել ուրիշներից: Ձեր հագուստն արդեն նեղ է, և անհրա­ժեշտ է այն ավելի լայնով փոխարինել։ Դուք պետք է ունենաք հղի կանանց համար արտադրվող զուգագուլպաներ կամ գուլպաներ, որոնք փոքրացնում են ճնշումը ոտքերի վրա։ Հղիության առա­ջին ամիսներին կուրծքն արագ մեծանում է, ուրեմն կարելի է նախապես գնել ամուր և կուրծքը լավ պահող կրծկալ։ Այն կուրծ­քը կպաշտպանի կախ ընկնելուց և կօգնի հղիությունից հետո կրծքի նախկին չափե­րը վերականգնելուն։
Երկարությունը՝ 10-14սմՔաշը՝ 150գ
                 Ձեր փոքրիկը չափերով կարծես տանձ լինի

  Պտուղը 17-րդ շաբաթում
  Այս շաբաթ իր ակտիվ գործունեությունն է սկսում երեխայի իմունային համակարգը, օրգանիզմը սկսում է իմմունոգլոբին և ինտերֆերոն արտադրել: Այժմ, եթե մայրը հիվանդանա, երեխան պաշտպանված է: 
  Պտղի երկարությունը 17-րդ շաբաթում կազմում է 10-14 սմ, իսկ քաշը՝ մոտավորապես 150գ: Փոքրիկը շատ ատիվ է և երբեմն կարող է վախենալ բարձր ձայներից: 
  Երեխայի մաշկի տակից սկսում է ձևավորվել ճարպը, որը հետագայում օգնելու է կարգավորել մարմնի ջերմաստիճանը: Սիրտը գրեթե ամբողջովին ձևավորված է, նա գերազանց կատարում է իր աշխատանքը: Աղջիկների մոտ այս ժամանակաշրջանում սկսում է ձևավորվել արգանդը: 
  17-րդ շաբաթում սկսում են ձևավորվել երեխայի հիմնական ատամների սաղմերը: Մակերիկամները ակտիվորեն հորմոններ են արտադրում: Փոքրիկը լսում է ձայներ և զգում մայրիկի բոլոր զգացմունքները: 
  Երեխայի մարմնի բոլոր այս կառուցվածքային փոփոխությունները խոսում են այն մասին, որ նա նորմալ զարգանում է: 
  Ուլտրաձայնային հետազոտություն 17-րդ շաբաթում նախատեսված չէ: 

  Սնունդը
  Այս ժամանակահատվածում շատ հավանական է այրոցի և փորկապության առաջացումը: Միակ օգնությունը, որ կարող եք ցուցաբերել, դա ճիշտ սնվելն է: Կերեք հաճախ, բայց քիչ-քիչ: Յուրաքանչյուր Ձեր կողմից օգտագործված սնունդ պետք է լինի սննդարար: Լավ կլինի հրաժարվեք պահածոյացված մթերքներից: Ձեր մարսողական համակարգին հիմա ամենևին պետք չեն այդպիսի դժվարություններ: 
  Ձեր սննդակարգի մեջ ներառեք ցորենի հաց, շիլաներ, մրգեր և բանջարեղեններ, կաթնամթերք: 


loading...

Օգտակար խորհուրդներ